Գյումրիում տեղի է ունեցել հետախույզ Հովիկ Սիմոնյանի արձանի բացման արարողությունը

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրու համայնքապետի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների, զինվորականների, մտավորականների, հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Գյումրու Անի թաղամասի Ֆրանսիական պուրակում 2020-ի Արցախյան պատերազմում անմահացած ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, մայոր Հովիկ Սիմոնյանի արձանի բացման արարողությանը, որի քանդակագործը Արծրուն Միսակյանն է: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

«Արձանի բացման պատիվը հերոսի որդուն` Ռազմիկին և եղբորը` Վահեին է տրվել։ Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, «Մարտական Խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր մայոր Հովիկ Սիմոնյանին` Սարմատին, ընկերներն ու զինակիցները բնութագրում են որպես «Անփոխարինելի ընկեր ու հրամանատար», որ անսպառ կամք ու գյումրեցուն բնորոշ հումոր ուներ, հոգատար էր ու բացառիկ մարդ։

Հովիկ Սիմոնյանը 2014 թվականին ծառայության է անցնել Հատուկ նշանակության զորքերում: 2016-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմին: Թալիշ գյուղի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման գործողություններին է մասնակցել, ինչպես նաև ղեկավարել 170 մարտական դիրքի հետ գրավման գործողության ուղղություններից մեկը:

2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմին ճակատ է մեկնել առաջին իսկ օրից։ Մարտնչել է Քարվաճառի, Ջրականի, Հադրութի, Կուբաթլուի, Զանգելանի, Ավետարանոց գյուղի, Սուրաշենի (Սղնախ) մարտական գործողություններում:
Արժանացել է բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի, պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար» շքանշանով:
«Մարտական Խաչ 1-ին աստիճանի» շքանշանի ասպետ է (հետմահու)»,- նշված է հաղորդագրությունում: