«Սևան ազգային պարկ»-ի 2 մասնաճյուղերի տնօրենների և աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բացահայտվել են Սևան «Ազգային պարկ»-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, «Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019 թթ․ ընթացքում, տարբեր ամիսների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։ Սակայն նշված մասնաճյուղերի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարած տնօրենները՝ համապատասխանաբար Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, դիտավորությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց անվան դիմաց, չաշխատած օրերի սյունյակում բացականեր չեն արտացոլել։ Ընդ որում, ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս, նույն եղանակով, 2019թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն բացակայելու վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում այդ մասին նշումներ չանելու արդյունքում նրան չաշխատած օրերի համար ևս աշխատավարձ է վճարվել։

Արդյունքում, փաստացի պաշտոնեական կեղծիքի կատարմամբ, չաշխատած ժամանակահատվածների համար նշված անձանց անունով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019թ․ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից, իրենց սպասարկման տարածքներում, ձկների ապօրինի արդյունահանում կատարելու մասին, դրան ի պաշտոնե չխոչընդոտելու և չկանխելու համար տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են գույքային առավելություն՝ «Սիգ» տեսակի ձկներ: Ավելին՝ Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը, խախտելով օրենսդրության պահանջները, նույն մասնաճյուղի 2 տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։

«Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ․ ընթացքում՝ չպարզված օրերին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է «Սոճի» ցեղին պատկանող ընդհանուրը՝ 18 հատ կենսունակ ծառ, որոնցից 5-ը, կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է Վարդենիս քաղաքի նրա բնակարանի բակում՝ բուսական աշխարհին պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1 375 000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2019 թ. մայիսին, մասնաճյուղի անտառագետից տեղեկանալով մի անձի կողմից պահաբաժիններից մեկի տարածքում թվով 3 «Թեղի» տեսակի ծառերն ապօրինի հատելու փաստի մասին, այն չարձանագրելու և սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախապես պայմանավորվելով անտառագետի հետ, որպես կաշառք այդ անձից պահանջել և Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում ստացել են 40.000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով ապօրինի հատված ծառերի կոճղերն արմատախիլ անել և վերացնել հետքերը:

Իր հերթին «Սևան ազգային պարկ»-ի «Վարդենիս» մասնաճյուղի տնօրենը, տեղյակ լինելով 2018-2019 թթ․ մի քաղաքացու կողմից մասնաճյուղի տարածքից ավազի ապօրինի արդյունահանում կատարելու մասին, իր լիազորություններից բխող գործողություններ չկատարելու և այդպիսով նրա կողմից ավազի ապօրինի արդյունահանումն ի պաշտոնե չխոչընդոտելու, չկանխելու համար, այդ անձից 2019 թ․ ապրիլ-հուլիս ընկած ժամանակահատվածում որպես կաշառք պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր 116.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Սևան ազգային պարկ»-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։

«Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: