ԵՊԲՀ տնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել համալսարանի բյուջեից ավելի քան 7 մլն դրամ հափշտակելու համար. նա կալանավորվել է

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Բ.-ն, զբաղեցնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամը․ տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Բ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ժամանակահատվածում առանց օրինական հիմքերի՝ հափշտակության նպատակով, նույն համալսարանի շինվերանորոգման բաժնի բանվորներ Վ. Հ.-ի և Ա. Մ.-ի բանկային հաշվեհամարներին որպես աշխատավարձ մաս-մաս փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.400.000 ՀՀ դրամ, ապա վերջիններից պահանջել է այն կանխիկացնել և փոխանցել իրեն: Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն, կատարելով Ս. Բ.-ի պահանջը, ամբողջությամբ կանխիկացրել ու նրան են փոխանցել գումարը, որը վերջինս ստանալով՝ հափշտակել է:

Մայիսի 25-ին Ս. Բ.-ն, Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն ձերբակալվել են:

Մայիսի 26-ին ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Ս. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: