Ռուսական «սապոգը». Կարեն Կարապետյանը կմնա ՀՀԿ-ո՞ւմ, թե՞ կստեղծի նոր կուսակցություն. «Ժամանակ»

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ, բայց դա միայն այն պատճառով, որ նա դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: Նրան համոզում են մնալ ՀՀԿ-ում և փորձել միասին ոտքի հանել կուսակցությունը, բայց մյուս կողմից՝ Կարապետյանը տեսնում է, որ այդ կուսակցությունը օր օրի ավելի է քայքայվում և որպես քաղաքական պրոյեկտ դառնում անհեռանկար:

 Կարապետյանը իր ռուսական հովանավորների հետ կարող է ձեռնամուխ լինել նոր կուսակցության ձևավորմանը: Տեղեկություններ կան, որ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները շարունակում են նոր կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների և խմբավորումների հետ:

ՌԴ իշխանություններն ունեն երկու ծրագիր` մաքսիմում տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանության բերել իրենց կողմից վերահսկելի քաղաքական ուժի, կամ գոնե առաջին փուլի համար ձևավորել ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած պահի կկարողանա օգտագործել հասարակական դժգոհությունը, և համաժողովրդական շարժման միջոցով թավշյա հեղափոխություն իրականացնել: Հասարակական դժգոհության հասունացման հարցում Ռուսաստանը գործուն աջակցություն կցուցաբերի:

Բայց եթե նախկին վարչապետը իրոք նոր կուսակցություն ստեղծի, որի հետևում կանգնած կլինի ռուսական կապիտալն ու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ապա դա իսկապես կլինի ՀՀԿ-ի վերջը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: