Մարտիրոսյանը և Սևյանը Շարժայի մրցաշարում կիսեցին 2-8-րդ տեղերը
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացած մրցաշարում 9 հնարավորից հավաքելով 6-ական միավոր Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը կիսեցին 2-8-րդ տեղերը:
Առաջին տեղում հնդիկ Արջուն Երիգաիշին է՝ 6,5 միավորով:
Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը կիսեցին 19-34-րդ հորիզոնականները՝ վաստակելով 5-ական միավոր: