Թուրքիայում ընտրությունների օրը իշխանությունների կողմից ինտերնետի արգելափակման մտավախություն կա

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Նոր տվյալների համաձայն՝ Թուրքիան 2015 թվականից ի վեր ունեցել է ինտերնետի առնվազն 12 սահմանափակում կամ անջատում։ Կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլով պայմանավորված՝ թուրք ընտրողները բարձր զգոնության մեջ են պոտենցիալ գրաքննության և ինտերնետի անջատումների հետ կապված, գրում է Al Monitor-ը։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում գործող նաագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,24%-ը՝ 50%-ի շեմին չհասնելով, որն անհրաժեշտ էր ընտրություններում առաջին փուլով հաղթելու համար: Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 45,07%-ը, որին հաջորդում է ազգայնական Սինան Օղանը, որը հավաքել է ձայների 5,28%-ը։ Վերջինը հայտարարել է Էրդողանին երկրորդ փուլում սատարելու մասին։

Լրատվամիջոցը նշում է, որ Twitter-ը թույլատրել էր ընտրությունների նախօրեին սահմանափակել օգտատերերի հաշիվները Թուրքիայում՝ թուրքական կառավարության խնդրանքով։ Կառավարությունը նաև սահմանափակել է հանրահայտ սոցիալական մեդիայի՝ Eksi Sozluk-ի հասանելիությունը:

Կիբերանվտանգության ոլորտի Surfshark ընկերության տվյալների համաձայն՝ 2015 թվականից ի վեր Թուրքիայում գրանցվել է ինտերնետի 12 սահմանափակում, որոնք բոլորը տեղի են ունեցել քաղաքական հուզումների ժամանակ։ Surfshark-ը նշում է, որ Թուրքիան Ասիայի չորրորդ երկիրն է ինտերնետի սահմանափակումներով և առաջին տեղն է զբաղեցնում Արևմտյան Ասիայում:

Վերջին արգելափակումը փետրվարի 21-ին էր, երբ կառավարությունը փակել էր Eksi Sozluk հարթակը։ Կառավարությունն արգելափակել է կայքի մուտքը քննադատական բովանդակության համար՝ կապված իշխանությունների արձագանքի հետ երկրաշարժերին, որոնք խլեցին առնվազն 50,000 մարդու կյանք:

«Թուրքիայի համացանցի, սոցիալական ցանցերի վերջին սահմանափակումների հետ մեկտեղ ընդգծվում է քաղաքական անկարգությունների ժամանակ տեղեկատվության ճնշման մտահոգիչ միտումը»,- ասվում է ընկերության խոսնակ Գաբրիելե Ռակայտիտե-Կրասաուսկեի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ այս ամենը տագնապ է առաջացնում ինտերնետի հետագա սահմանափակումների հնարավորության վերաբերյալ, քանի որ մոտենում են առաջիկա ընտրությունները․ «Ընտրությունների ժամանակ ինտերնետի հնարավոր սահմանափակումը կարող է խոչընդոտել կարևոր տեղեկատվության տարածմանը, որը կարող է ձևավորել ընտրությունների արդյունքը՝ խաթարելով ժողովրդավարական ընտրությունների բուն էությունը»։

Human Rights Watch-ը դեռ մայիսի 10-ին՝ նախագահական ընտրություններից չորս օր առաջ նախազգուշացրել էր, որ Էրդողանի կառավարությունը «զգալի վերահսկողություն» կկիրառի համացանցի նկատմամբ՝ խաթարելու ընտրությունների արդյունքները։ Ընտրություններից մեկ օր անց էլ ԵԱՀԿ-ն մեղադրել էր Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին ընտրությունների հետ կապված թափանցիկության պակասի համար և մտահոգություն հայտնել պետական լրատվամիջոցների լուսաբանման կողմնակալության վերաբերյալ:

Էմմա Չոբանյան