Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ-ով և Վրաստանով առանձնապես խոշոր չափերով հերոին տեղափոխել Եվրոպա․ նա Վրաստանում ձերբակալվել է

Լուրեր

09.07.2026 | 12:22
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
09.07.2026 | 12:20
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը գլխավորել է Մեքսիկայի հավաքականը
09.07.2026 | 12:15
Պաշտոնապես ասում եմ` բոլորիդ անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, ոչ մի գաղտնիք չունեք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 12:10
Բայրամովը ՀՀ Սահմանադրությունից է խոսել // Ձերբակալվել է «Մայր Հայաստան»-ից Արեգնազ Մանուկյանը․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 12:02
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 11:49
3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում արտահանողներին հունիս ամսվա համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը կգտնվի արձակուրդում
09.07.2026 | 11:36
Տվերի և Ստավրոպոլի նավթաբազաները հրդեհվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով
09.07.2026 | 11:27
Ըստ ՊԵԿ-ի՝ «Մուլտի վելնես»-ը 2.6 միլիարդ դրամի շրջանառություն է թաքցրել
09.07.2026 | 11:20
Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ hանդիպմանը Հարավային Կովկասը չի քննարկվել
09.07.2026 | 11:12
Տչուամենին կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը
09.07.2026 | 11:03
Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո միայն
09.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 10:52
Վահան Կոստանյանը Լիբանանում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ երկրին
09.07.2026 | 10:46
Ծառուկյանը բանտից ուղերձ է հղել
Բոլորը

Վրաստանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, որը երկիր է բերել ավելի քան 80 կգ հերոին։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության վարչության պետ Թեյմուրազ Կուպատաձեն, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Նրա խոսքով՝ 62-ամյա քաղաքացին նախատեսում էր Հայաստանի և Վրաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով հերոին տեղափոխել Եվրոպա։ Թմրամիջոցը հայտնաբերվել է Փոթիի նավահանգստում՝ բեռնատարի պահոցում։ Ընդհանուր առմամբ, առգրավվել է 315 փաթեթ։

Հետաքննությունը տարվում է «Թմրամիջոցների, դրանց անալոգների ապօրինի արտադրությունը, գնումը, պահպանումը, փոխադրումը, փոխանցումը կամ իրացումը» և «Թմրամիջոցների, դրանց անալոգների ապօրինի ներմուծումը, Վրաստանից արտահանումը կամ միջազգային փոխադրումը» հոդվածներով։

Տղամարդուն սպառնում է մինչև 20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։

Տաթև Ֆռանգյան