Ձերբակալվածների պահման վայրերը նախատեսվում է վերանորոգել նոր պահանջներին և չափանիշներին համապատասխան

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել և այսօր e-draft հարթակում տեղադրվել է «ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման արդյունքում ձերբակալվածների պահման վայրեր կկառուցվեն, իսկ գործողները կվերանորոգվեն նոր պահանջներին և չափորոշիչներին համապատասխան՝ ապահովելու համար ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորման և արդյունավետ պաշտպանության առաջնահերթությունը։

Ընդհանուր դրույթների մեջ նշվում է, որ ձերբակալվածների պահման վայրերում կառուցվածքը պետք է ապահովի արտաքին միջավայրից պահվող անձանց հուսալի մեկուսացումն ու բացառի փախուստի հնարավորությունը լուսամուտախորշից, դռնախորշից կամ պատերի և առաստաղային ծածկերի քայքայման, քանդման, շենքերի առաջին հարկերի ականահատման միջոցով:

Նախագծով նշվում են շինության և կահավորման մի շարք առաձնահատկություններ, որոնք պետք է ներդրվեն նախագծի ընդունումից հետո․

-Զբոսաբակ և այլ նշանակության սենյակներ մտնող աստիճանները սարքավորվում են թեքահարթակներով։
-Լոգասենյակը և զուգարանը տեղակայվում են առանձնացված, իսկ հիմնական նորոգվող վայրերում հնարավորության դեպքում դրանք առանձնացվում են։ Լոգարանում ցնցուղի, իսկ զուգարանում՝ զուգարանակոնքի հատվածներն ընդհանուր տարածքից առանձնացվում են կիսապատերով՝ ուղիղ տեսադիտարկումից խուսափելու համար։
-Խցերում անցկացվում է խմելու ջրի ծորակ և կոյուղի, իսկ անչափահասների, հղի և իրենց մոտ երեխա ունեցող կանանց համար առանձնացված խցերում՝ նաև տաք ջրի ծորակ։
-Զբոսաբակերը կահավորվում են մարմնամարզական պարագաներով (պտտաձող, ծանրաձող, հանտել, գնդակ և այլն), նստարանով՝ վերին մասը մետաղյա ծածկով՝ արևի ուղիղ ճառագայթներից և տեղումներից պաշտպանելու համար, ինչպես նաև աղբամանով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի և Հայաստանի ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների կողմից մշտական ստուգայցեր են կատարվում ՁՊՎ-ներ և բոլոր ստուգայցերի արդյունքում արձանագրվում են մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք ուղղակի կապված են շինարարական առանձնահատկությունների հետ։ Հատկապես նշվում է, որ ՁՊՎ-ներում առկա չեն աստիճանների թեքահարթակներ, զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, խցերի պատուհանները փոքր են, ինչի պատճառով խոչընդոտվում է բնական լուսաթափանցելիությունը և օդափոխությունը, բուժզննության սենյակները համատեղված են այլ նշանակության սենյակների հետ, տեսակցության սենյակը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին՝ չի ապահովվում պահվող անձի և տեսակցողի ֆիզիկական շփումը։

Զբոսաբակերը չունեն ծածկեր, որոնք կպաշտպանեն արևի ուղիղ ճառագայթներից ու տեղումներից, խցերում արհեստական լուսավորությունը գիշերային ժամերին թուլացնելու հնարավորություն չկա՝ պահվող անձանց քունը չխանգարվելու համար, հիվանդներին, հղի և իրենց մոտ անչափահաս երեխա ունեցող կանանց պահելու համար առանձնացված խցերն ապահովված չեն տաք ջրով և այլ նման թերություններ։

Համաձայն ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի կանոնակարգի ընդհանուր դրույթներ հավելվածի՝ նշված աշխատանքներն անթերի կատարելու և վերանորոգելու համար ՆԳՆ-ն առաջարկում է նախատեսել մոտավոր խոշորացված արժեքով ֆինանսական միջոցներ՝ 33 ՁՊՎ-ների վերանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կապիտալ նորոգման համար իրականացվել է հաշվարկ՝ համաձայն քաղաքաշինության նախարարի 3 ապրիլի 2009թ. թիվ 35-Ն հրամանի՝ 1 ք/մ համար սահմանելով 173․700 դրամ, որն ընդհանուր կազմում է շուրջ 685,85 մլն դրամ, իսկ մասնակի վերանորորգման համար՝ 1 ք/մ համար սահմանելով 30.000 ՀՀ դրամ, որն ընդհանուր կազմում է շուրջ 57,8 մլն դրամ։

Քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի թիվ 19-Ն հրամանի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գումարը խոշորացված արժեքի նկատմամբ կիրառվել է 6%, որը կազմում է 44,619 մլն դրամ։

Անի Թամրազյան