Երևանում ձերբակալվել էր ՌԴ-ում հետախուզվող․ արտահանձնման դեպքում խոշտանգում կլինի՝ ահազանգ ՀՔԱՎ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Բոլորը

Մայիսի 3-ին Երևանում ձերբակալվել է ռուսաստանցի դեռահաս Յարոսլավ Ինոզեմցևը, որը մոր հետ Հայաստան էր տեղափոխվել այս տարվա մարտին։ Ռուսաստանում Ինոզեմցևին մեղադրում են դպրոցի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։ Անցյալ տարվա հուլիսին ռուսական դատարանը դեռահասին մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ապօրինաբար պայթուցիկ նյութեր պահելու համար։ 17-ամյա տղան և նրա մայրը, սակայն, պնդում են՝ հայրենիքում իրենք ենթարկվում են քաղաքական հետապնդման։

Թեև դատարանը մեղավոր էր ճանաչել Յարոսլավին, սակայն վճռի հրապարակումից հետո նրան կալանավորելու քայլ չի ձեռնարկվել, ինչից օգտվելով՝ մայր և որդի հեռացել են նիստերի դահլիճից։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք Հայաստան են տեղափոխվել, ինչից հետո ՌԴ Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Շուրջ երկու ամիս անց, ըստ ՌԴ իշխանության, իրենց պահանջով Յարոսլավին ձերբակալել են Երևանում, որտեղ պահվել է մոտ 10 ժամ։

Չնայած ռուսական մամուլը գրում է արտահանձման հավանականության մասին, սակայն Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ Ինոզեմցևի հանձման վերաբերյալ միջնորդություն կամ գրություն գերատեսչությունը չի ստացել:

Ըստ ՀՔԱՎ-ի՝ ոստիկանության բաժանմունքում ևս շարունակաբար շրջանառվել է Ինոզեմցևին արտահանձնելու մասին տեղեկատվությունը, ըստ որի՝ արդեն կան արտահանձման մասին փաստաթղթերը և շուտով անձը ստիպված է լինելու հանձնվել։

Յարոսլավի և հակապուտինյան գաղափարախոսությունը կրող մյուս անձանց՝ ՌԴ-ի բանտերում խոշտանգման ենթարկվելու վտանգի մասին ահազանգում է նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հայաստանը պարտավոր է ձեռնպահ մնալ ՌԴ-ին քաղաքացիների արտահանձնելու գործընթացից, հակառակ դեպքում, մասնակից կդառնա Ռուսաստանի բռնապետական ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման գործընթացին և, ի վերջո, նման մասնակցությամբ կխախտի քաղաքական հալածյալների իրավունքները, հայտարարում է Յարոսլավի պաշտպանությունը ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Factor TV-ն գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ռուս դեռահասի գործի մասով հավելյալ տեղեկություն ստանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան