Հերոսներ ենք ստեղծում, հետո չենք կարողանում ձերբազատվել նրանցից. Արկադի Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, որն իր մտահոգություններն է ներկայացնում գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների արդյունքում հայրենիքի համար կռվածների կերպարի աղճատման, ԵԿՄ-ի հետագա ճակատագրի և այլ հարցերի շուրջ։

«Մանվելը և Մանվելի նմանները ընտրված են եղել վարկաբեկելու պատերազմի մասնակցի կերպարը: Ցանկացել են ցույց տալ, որ մենք խոսալ չգիտենք, ինտելեկտ չունենք: Կեղտոտ, փրչոտ, ինչ պիտակներ ասես կպցրել են նրանց, ովքեր հայրենիքի համար կյանք չեն խնայել: Մի անգամ էլ եմ ուզում անդրադառնալ, քանի որ այդ աղմուկը չի իջնում: Մանվելի նմաններ ամեն հասարակության մեջ կան, սա նորություն չէ: Նա այնքան «լավ» խաղաքարտ է եղել, որ այն ժամանակ էլ է մեզ վարկաբեկել, հիմա էլ՝ այդ տուշոնկաներով, և այլն… Նախ, ես դեմ եմ այդ հերոսի կոչումներին: նորմալ երևույթ է, երբ մարդ իր հայրենիքի համար կռվել է, դա հերոսություն չէ: Եթե գալիս են տղամարդու կնոջը, երեխային վնասելու ու նա չի պաշտպանում, էլ ին՞չ տղամարդ: Խրախուսել, իհարկե, պետք է: Այստեղ տեղին է նշել Իսրայելի օրինակը, երբ մարդ ինչ-որ խիզախություն է կատարել, զորամասի առաջ նրանից շնորհակալություն են հայտնում և ողջունում նրա այդ արարքը, օրինակելի համարում այն, բայց մենք այդ հին սովետական ոճով հերոսներ ենք հռչակում, որոնցից հետո չենք կարողանում ձերբազատվել: Հերոսի կոչումը տալիս է իրենց իրավունք, զրկել, թալանել: Նույնը սովետի ժամանակ էր, ես տեսել եմ, երբ «հերոսը» ամբողջ հարևաններին խեղդած էր պահում, բայց նրա դեմ ոչինչ չէին կարողանում ասել, վախենում էին: Դա է, մյուս հերոսն էն օրն ասում է «գյալմա»: Հիմա ո՞նց հասկանանք: Դրա համար եմ ասում՝ Իսրայելի օրինակը շատ լավն է: Ինչ-որ լավ բա՞ն ես արել, ցավդ էլ տանեմ, այն ժամանակ կարող է ուրիշ ես եղել, հիմա` ուրիշ… Բայց ուզում եմ ասել, որ բանակը միայն Մանվելը չէ: Բանակը այն սպաներն ու զինվորներն են, ովքեր պահում են մեր սահմաններն այսօր: Միևնույն ժամանակ ուզում եմ հորդորել Երկրապահի տղաներին, որ չհուսահատվեն, իրենց համբավը վերականգնեն: Երկիրը պահելը մենակ պատերազմի ժամանակ չի լինում: Թշնամին մենակ թուրքը չէ, և ազգը մենակ կրակոցով չեն սպանում: Օրինակ՝ թունավորում են, ասենք, Ամուլսարը: Օտարը ներխուժել է Հայաստան, կապ չունի, թուրք, բրիտանացի, հրեա: Ստացվում է՝ երկիրը հա՛մ թալանում են, հա՛մ թունավորում: Ջերմուկ քաղաքն արդեն ոչնչանում է իր հարակից գյուղերով: Դրանից հետո հերթը Վայքին է հասնելու և իր գյուղերին: Հիմա ես կհորդորեի երկրապահներին, գնան տեղացիների հետ երկիր պահեն: Սա մեկ, երկրորդն էլ՝ Մանվելին տեսել ենք, գիտենք ինչեր է արել: Ես ականատես չեմ եղել, չեմ կարող ասել, բայց ասեկոսեներ շատ կային այն ժամանակ, որ իր մոտ անհայտ կորածներ կային և որ լավ փնտրենք, հնարավոր է գտնել, օրինակ եմ ասում: Վաշտով ուղարկում էր կռիվ, բոլորը կոտորվում էին, դա կռվելու ձև չէ: Գիտեք, հրամանատար լինելը շատ ծանր գործ է, եթե նա նորմալ մարդ է: Ես լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում, երբ մարդկանց ուղարկում ես մահի: Մենք էլ ենք գնացել, ողջ ենք մնացել, բայց զոհվածների մայրերի երեսին չես կարողանում նայել: Ծնող կա, որ ուղիղ ասում է, ինչո՞ւ դու չմեռար, ինքը մեռավ… Շատ ծանր բան է, բայց իրականություն»,- նկատում է Արկադի Կարապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարութ Վանյան․ Ստեփանակերտ