Ջրային պարեկները Սևանում սկուտերներից օգտվողների նկատմամբ ուշադիր կլինեն. ՆԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ նիստում քննարկվում է ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ Ոստիկանության համար պետք է նախատեսել որոշակի իրավունքներ, որոնք ծառայողները տեղում կկարողանան իրականացնել:

Նախագծերով առաջարկվում են անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման նպատակով, որը կարողանալու է լճի մակերևույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքային հատվածում ծառայության իրականացումից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք սկուտերների ծառայությունը որևէ կերպ վերահսկվում է, հովեկն այն վարելու համար վարորդական վկայական պետք է ունենա՞, կարգավորում կա՞, թե՝ ոչ:
«Նավավարման իրավունքի վկայականի տրամադրման հետ կապված որոշակի կառուցակարգեր ունենք, բայց դրանք դեռ հեռու են բավարար լինելուց, զարգացած ընթացակարգեր չունենք. հաջորդ քայլը ենթաօրենսդրական դաշտի կարգավորումն է լինելու»,- ի պատասխան պատգամավորի հարցի՝ նշեց փոխնախարարը:

Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ Ջրային պարեկային ծառայողները հսկողություն են իրականացնելու բարձրացված հարցի նկատմամբ:
«Շատ են լինում դեպքեր, երբ հովեկները կամ մյուս քաղաքացիները հարբած կամ այլ վիճակում են վարում ջրային տրանսպորտային փոխադրամիջոցները: Սա հասարակական անվտանգության ապահովման լուրջ ռիսկ է իրենից ենթադրում, ինչին պարեկները կկարողանան ցուցաբերել առաջին արձագանքը: Զգույշ ենք մոտենում հարցին, որ զբոսաշրջության մասով խնդիրներ չառաջանան»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։