«Հայերն ինձ թշնամի չեն»․Բաքվի համալսարանների դասախոսը Մխիթարյանի ու Սպերցյանի երկրպագու է

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
Բոլորը

Բաքվի համալսարանի դասախոսներից մեկը հայ ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի երկրպագու է։ Աղալար Գարիբովը փիլիսոփայություն է դասավանդում Արևմտյան Կասպյան համալսարանում և Ադրբեջան համալսարանում։ Ադրբեջանական  լրատվամիջոցները  գրում են, որ նախօրեին Գարիբովը դուրս է եկել Բաքվի մարզադաշտերից մեկն անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվամբ մարզաշապիկով։ Լրատվամիջոցները նրա այս արարքը «սադրանք»են անվանում։ Հանդերձարանում նրան տեսանկարահանել և տարածել են  համացանցում։ Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է կրում հայ  ֆուտբոլիստի անվամբ մարզաշապիկը, նա հայտարարել է, թե կոսմոպոլիտ է, և հայերն իր համար թշնամի չեն։ Գարիբովը նաև ասել է, որ  տանը ունի  հայ մեկ այլ ֆուտբոլիստի՝ Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնորդար» ակումբի  ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի անվամբ մարզաշապիկ, որն իրեն նվիրել են Ռուսաստանում։

Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը իրավապահ մարմիններին կոչ է արել ստուգել հայ ֆուտբոլիստների երկրպագուի Գարիբովին։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանում  պետական մակարդակով ատելություն է քարոզվում հայկական ծագման ցանկացած բանի նկատմամբ։

Հիշեցնենք՝ դեռևս 2019 թ-ի մայիսին «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի եզրափակիչ հանդիպմանն անվտանգության նկատառումներից ելնելով։ Չնայած Մխիթարյանի բացակայությանը՝ Բաքվում ոստիկանները սկսել էին հետապնդել հայ ֆուտբոլիստի մարզաշապիկով օտարազգի երկրպագուներին։ Համացանցում տարածվել էին բազմաթիվ տեսանյութեր։

Էմմա Չոբանյան