Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 22-ին Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են 4 տասնյակից ավելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Բարև ձեզ Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

ողջունում եմ ձեզ և մինչ ձեր հարցերին պատասխանելը, մի քանի ընդգծումներ եմ ուզում անել:

Առաջիկայում Ազգային ժողովում կսկսվեն 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս պահին բարձրաձայնեմ թեմային առնչվող ընդամենը մի քանի տվյալ:

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ: Սա այն գումարն է, որը փաստացի մուտքագրվել է պետական բյուջե: Սա «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ընդունման պահին նախատեսվածից ավելի է շուրջ 82 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշը գերազանցել են 768 մլիլիարդ դրամով կամ 66,3 տոկոսով: Իսկ կապիտալ ծախսերը 2022 թվականին 2017 թվականի համեմատ ավելի են եղել 150 մլրդ դրամով կամ 163 տոկոսով:

Ինչպես տեղյակ եք, 2021-2022 թվականներին Հայաստանի կառավարությունը 21,8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, և այս հանգամանքի բերումով 2021 թվականի վերջից մասնակցում է կոմբինատի կառավարմանը: 2022 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 միլիարդ 636 միլիոն դրամ: Սա շուրջ 7 միլիարդ դրամով ավելին է, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած: Այսինքն՝ այդ բոլոր տարիների՝ 6 տարիների, հարկերի հանրագումարից ավելի շատ հարկ է վճարվել՝ 7 միլիարդով ավելի, քան 2022 թվականին:

2023 թվականի առաջին 4 ամիսների տվյալներով Հայաստանը շարունակում է տնտեսական բարձր աճի դինամիկայի մեջ մնալ, ինչն արտահայտվում է նաև պետական բյուջեի մուտքերով: 2023 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցրած՝ 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականներին ամբողջ տարվա ընթացքում և մոտավորապես այնքան, որքան 2011 թվականի արդյունքներով: Կրկնում եմ՝ համեմատությունն այս տարվա առաջին չորս ամիսների և վերը հիշատակված տարիների ամբողջական տվյալների մասին է:

Պետական բյուջեի եկամուտներն առանցքային նշանակություն ունեն երկրի բոլոր, այդ թվում՝ անվտանգային, մարդկային կապիտալի զարգացման խնդիրների լուծման համար: Եվ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, տնտեսվարողներին, գործարարներին, ընկերություններին, ներդրողներին, պետական և մասնավոր հատվածի աշխատողներին, ովքեր ապահովում են պետական բյուջեի եկամուտները:

Հարգելի լրագրողներ,

ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը: Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն:

Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանը և Ադրբեջանն՝ առանց վերապահումների, պետք է ճանաչեն միմյանց, համապատասխանաբար, 29800 քառակուսի կիլոմետր և 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն:

Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը և բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը:

Վերը հիշատակված տնտեսական և բյուջետային ցուցանիշները, կարծում եմ, նաև հանրության և տնտեսության արձագանքն են մեր Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Այդ օրակարգին են, թերևս, արձագանքում նաև տասնյակ հազարավոր, այդ թվում՝ երիտասարդ ընտանիքներ, ովքեր շտապում են օգտվել ընձեռած հնարավորություններից և բնակարաններ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում: Հիշեցնեմ, որ այս պահին մեր երկրում ընթացք է տրված 55 հազար բնակարանի շինարարության գործընթացին:

2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին: Այս թվերը ես ընկալում եմ որպես քաղաքացիների կողմից Կառավարությանը հասցեագրված ուղերձ, որոնք հաճախ չեն հնչում ամբիոններից, բայց ունեն վճռորոշ նշանակություն: Եվ առաջիկա մեր քաղաքականությունները հիմնված են լինելու այս ուղերձների վրա:

Շնորհակալություն»:

Հաջոդրիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին: