Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման մեկնարկը տրված է

Լուրեր

08.04.2026 | 16:45
Պանրի ու երշիկի տեսականի, պաշտետ, սև ու կարմիր ձկնկիթ․ ԱԳՆ արարողակարգի ծառայության պետը նվեր է ստացել ռուսաստանցի գործընկերոջից
08.04.2026 | 16:39
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Լոռու մարզպետի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.04.2026 | 16:31
Նաիր Թիկնիզյանը չի բացառել Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը
08.04.2026 | 16:22
Հրադադարից հետո Հորմուզի նեղուցով առաջին նավերն են անցել
08.04.2026 | 16:13
Հայաստան կժամանեն Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարները
08.04.2026 | 16:03
Ադրբեջանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել
08.04.2026 | 15:56
Իրանը հարձակվել է Քուվեյթի և ԱՄԷ-ի վրա՝ իր նավթային օբյեկտներին հարվածելուց հետո
08.04.2026 | 15:42
Լոռիում անչափահասին հարկադրել են սեքսուալ գործողությունների և շանտաժով գումար պահանջել․ ՔԿ
08.04.2026 | 15:38
Երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը վճար կգանձեն Հորմուզի նեղուցով անցնող նավերից
08.04.2026 | 15:33
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը՝ 0։6, 0։6․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 15:27
Իրանի Լավանի նավթավերամշակման գործարանում և Սիրի կղզում, հրադադարից մի քանի ժամ անց, պայթյուններ են տեղի ունեցել
08.04.2026 | 15:20
Ալիևը Ղազախստանի նախարարների հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP-ն է քննարկել
08.04.2026 | 15:15
Ձերբակալվել են Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը // Նավթի գինը նվազում է. ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 15:10
Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հրադադարը պետք է ներառի նաև Լիբանանը
08.04.2026 | 15:03
Չնայած ԱՄՆ-Իրան հրադադարին` Բահրեյնում իրանական հարվածից կան վիրավորներ. Իսրայելը շարունակում է հարձակումը Լիբանանում
Բոլորը

Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։

Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից որպես օպերատոր ճանաչվել էր «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը։ Այն արդեն ապրիլից սկսել է ծովային ճանապարհով բեռնափախադրումը Նովոռոսիյսկ-Բաթումի, Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ։ Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն պետության սուբսիդավորմամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը նշեց, որ նշված ուղղություններով արդեն երկու անգամ բեռնափոխախադրում իրականացվել է։

«Այսօրվա դրությամբ մեր նավը կարող է տեղափոխել 350 կոնտեյներ։ Ապրիլի 18-ին մենք առաջին բեռնափոխադրումը բարեհաջող կատարել ենք։ Նախատեսում ենք այնպես անել, որ շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում իրականացվի Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Պահանջարկին զուգահեռ կարող ենք ավելացնել փոխադրումների քանակը 2 կամ 3 անգամ, որքան անհրաժեշտ կլինի։ Հիմա ամենակարևորը շաբաթը մեկ անգամ կանոնավոր, կայուն փոխադրում իրականացնելն է»,-ասաց Դավիթ Էլոյանը։

«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ բեռնափոխադրումների այս տարբերակը բավական ձեռնտու կարող է լինել բազմաթիվ գործարարների համար։ Բեռները սահմանված տեղ հասնում են 20-24 ժամվա ընթացքում։ Ճանապարին խնդիրներ չեն լինում, գործարարները կարող են վստահ լինել, որ իրենց գործընկերներին ապրանքը ժամանակին կհասնի։

«Մենք կարողանում ենք բեռնափոխադրումների համար երաշխավորել կայուն ժամկետներ և կայուն գներ, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ ցամաքային ճանապարհով բեռը տեղափոխելու պարագայում։ Մեծ հոսքերի ժամանակ Վերին Լարսի թողունակությունը բավարար չէ, անընդհատ ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Արտահանողները կամ ներմուծողներն իրենց ապրանքները չեն կարողանում գործընկերներին ժամանակին մատակարարել։ Ծովային ճանապարհի պարագայում նման խնդիրներ չեն լինելու։ Մենք ունեինք այդ մեկ ճանապարհը՝ Վերին Լարսը, այսօր արդեն երկրորդ ճանապարհն ունենք»,-ասաց ընկերության տնօրենը՝ հավելելով, որ եթե բեռնափոխադրումների մի մասը ծովային ճանապարհով իրականացվի, ապա կթեթևանա նաև Վերին Լարսի հոսքը, արդյունքում զբոսաշրջիկներն ավելի հեշտությամբ կտեղաշարժվեն։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Դավիթ Էլոյանը նշեց, որ տարվա կտրվածքով իրենք կարող են առաջարկել կայուն գին։ Պետությունն էլ նախատեսում է սուբսիդավորել, որ բեռների տեղափոխումն ավելի մատչելի լինի գործարարների համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր հանդիպում գործարարների ու «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գործարարներին ներկայացվել էր, որ ծովային ճանապարհով բեռնափոխադրման գործընթացի մեկնարկը տրված է։ Նրանք հնարվորություն ունեին բարձրացնելու իրենց մտահոգող հարցերը։Գործարարներին հետաքրքրող հարցերից են եղել ծառայության գները, բեռների տեղափոխման ժամանակետները և այլն։

Նպատակ է դրված առավել հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքները, նվազեցնել լոգիստիկ խոչընդոտները և լրացուցիչ ծախսերը։

Թեմայի մասին պատմոց տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում։