ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 71 ընկերությունների դեմ․ դրանց թվում Հայաստանից մեկ ընկերություն կա
Քաղաքականություն
19.05.2023 | 18:42ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ուրբաթ Ռուսաստանին աջակցելու համար 71 կազմակերպություն է ավելացրել առևտրային սև ցուցակում, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ ԱՄՆ Առևտրի նախարարության գործողություններն ուղղված են թիրախավորելու Ռուսաստանի զինված ուժերին աջակցությունը և ընդլայնում են Ռուսաստանի ու Բելառուսի արտահանման վերահսկողության շրջանակը:
Սև ցուցակում ընդգրկվել է 69 ռուսական ընկերություն, ինչպես նաև մեկական ընկերություն Հայաստանից և Ղրղզստանից։
Հաղորդվում է, որ արտահանման նոր հսկողություններն ուղղված են թիրախավորելու Ռուսաստանում և Բելառուսում նավթի և գազի նախագծերը։
Էմմա Չոբանյան