ԲՏԱ նախարարությունը արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ. Ռոբերտ Խաչատրյան

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, արդյունավետ, անվտանգ և հուսալի ծառայությունների ապահովումը, որն ուղղված կլինի Հայաստանի տնտեսության զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Yerevan Tech Forum-ի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից ամենակարևորը համարում ենք Հայաստանի թվայնացման 21-25 թվականների ռազմավարության ընդունումը, որտեղ սահմանված են զարգացման հիմնական ուղղությունները, թվայնացման միասնական ստանդարտները և հիմնարար պայմանները, ինչը հնարավորություն կտա, որ տարբեր համակարգեր միասին արդյունավետ համակեցված լինեն և աշխատեն»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարը հայտնեց, որ այս պահի դրությամբ որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացված են, բայց ապահովված չի այդ փոխգործելիության սկզբունքը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում։

«Նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ և դրանց կիրառման ուղեցույցները։

Ստեղծվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամը, որը պետք է համակարգի երկրում տեղի ունեցող թվայնացման գործընթացը և որը շատ մեծ ուշադրություն է դարձնում իմ նշած փոխգործելիության սկզբունքի պահպանմանը։

Ընթացքի մեջ են նաև թվային նույնականացման համակարգերի բարեփոխումների գործընթացը և մշակման փուլում են գտնվում կիբերանվտանգության և տվյալների քաղաքականության ձևավորման հայեցակարգերը, որոնք պետք է լինեն այն հիմքը, որի վրա կառուցվելու է թվայնացման գործընթացը։ Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ թվայնացումը առանց կիբերանվտանգության հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց Խաչատրյանը։