Թբիլիսիի օդանավակայանում մի քանի ցուցարար է բերման ենթարկվել․ երկրի նախագահը մեկնաբանել է ռուսական օդանավի վայրէջքը

Լուրեր

05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որտեղ ցուցարարները բողոքում են ՌԴ-ից ինքնաթիռի ժամանման և Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման դեմ, իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին, հայտնում է Գրուզիա օնլայնը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ բերման է ենթարկվել 5 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Շուշանա Մացաբերիձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս արձագանքել է քառամյա ընդմիջումից հետո ռուսական առաջին ինքնաթիռի վայրէջքին։

«Չնայած վրաց ժողովրդի դիմադրությանը՝ Ռուսաստանն անցանկալի թռիչքով վայրէջք կատարեց Թբիլիսիում: Ո՛չ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությանը»,- Twitter-ում հակիրճ մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ չվերթների վերականգնումը Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար Վրաստան թռիչքների արգելքը։ Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկվել է։ Առայժմ ռուսական ավիաընկերություններից Վրաստան թռչելու իրավունք է ստացել միայն «Ազիմուտը»։ Վրաստանի իշխանություններից Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի թռիչքների թույլտվություն են խնդրել առնվազն չորս ռուսական ավիաընկերություններ։

Տաթև Ֆռանգյան