Կոմիտասը երբեք չի ասել` բռնեք, ջնջեք քառորդ նոտաները, Հանրայինով խայտառակություն է հնչել. երաժշտագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

«Շատ հանրահայտ երգիչներ են Կոմիտասի մասին հիմար դատողություններ անում, ինձ զայրացնում է այն, որ Հանրային հեռուստաընկերության եթերում է դա տեղի ունենում, ինչը խիստ անթույլատրելի է: Ես այդ անձնավորությունից պահանջ չունեմ. մեր կրթական ցենզն է ընկած, շատ աշխատանք ունենք տանելու: Հանրայինի պարագայում նման վրիպակ չպետք է լիներ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը` անդրադառնալով վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում Սարգիս Բալասանյանի` Սուպեր Սաքոյի կողմից Կոմիտասի մասին կատարած դատողություններին:

Ռեփերը, մասնավորապես, նշել էր. «Կոմիտասը, որ հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել այդ քառորդ նոտաները, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել-ասել` չէ, չսիրեցին, բռնեք, ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են»:

Մեր զրուցակիցը կտրականապես ժխտում է ռեփերի ասածը` փաստելով, որ նման բան երբևէ տեղի չի ունեցել։

«Կուզեմ ռեփերին հարցնել` պարզ մակարդակում գիտակցո՞ւմ է, թե քառորդ նոտան ինչ է նշանակում: Կոմիտասի կենսագրության մեջ նման դրվագ չկա, հակառակը` Կոմիտասի ներկայացրած երաժշտությունը Եվրոպայում բուռն ընդունելության էր արժանանում, նրան լսում էին զարմացած և բերանները բաց, չի եղել այնպես, որ նրան չհասկանան: Նա երբեք չի ասել` բռնեք, ջնջեք քառորդ նոտաները, այդպիսի բան չի եղել, խայտառակություն է և ամոթ Կոմիտասին նման բառեր վերագրելը»,- ասում է արվեստագետը:

Տաթևիկ Շախկուլյանն անդրադառնում է նաև տվյալ հաղորդման ընթացքում մուղամի վերաբերյալ արված դատողություններին: Նրա խոսքով` մուղամը երբեք չի եղել մեր սեփականությունը. «Մենք դրա կարիքը չենք ունեցել, աբսուրդ է մուղամը մեզ վերագրելը: Կոմիտասը բացահայտել է մեր իրողությունների էությունը, ինչո՞ւ ենք փորձում այլ բան փնտրել»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան