Շտապօգնության մեքենայի ու բուժանձնակազմի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է. ՄԻՊ

Լուրեր

06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ:

«Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։

Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող: Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է ստացել:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է:

Հավաքագրված փաստերը հաստատում են, որ կրակը վարվել է շտապօգնության ավտոմեքենայի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ առկա է եղել դիտավորություն՝ վնասելու ինչպես մեքենան, այնպես էլ զինծառայողին ու բուժանձնակազմին: Վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։

Հարկ է ընդգծել, որ շտապօգնության մեքենայի ու բուժանձնակազմի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է»,- ասված է հաղորդագրության մեջ։