Բեռը միայն մեքենաներո՞վ պետք է արտահանվեր, թե՞ օդանավերով. Խամոյանը՝ հայտնաբերված թմրամիջոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն այն աստիճանի է հասել, որ եթե այսպես շարունակվի, մեկ տարի հետո մեծագույն սպառնալիքի առջև ենք կանգնելու։ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա դիտարկմամբ՝ պաշտոնական վիճակագրությունն արդեն իսկ սարսափեցնող է․ «Իրացման դեպքերն ամեն տարի նախորդ տարվա վրա բոլոր մարզերում, Երևանի բոլոր համայնքներում գրեթե 100 տոկոսով ավելանում են։ Սա խայտառակ պատկեր է, երիտասարդների շրջանում է սարսափելի տարածված, սինթետիկ թմրամիջոցներն են երիտասարդների համար բավականին մատչելի։ Թմրամիջոցներ օգտագործող կանանց, անչափահասների թիվն է ավելացել։

Թմրամիջոցների իրացման կոնկրետ սխեմա է գործում։ Այսինքն՝ վաճառողը և գնորդը, ըստ էության, իրար չեն հանդիպում, այդ պարկերն այս կամ այն այգիների քարերի տակ տեղադրողներն իրար չեն հանդիպում, իրացնողների մեջ մեծ թիվ են կազմում կանայք ու անչափահասները, որովհետև դա հեշտ գումար աշխատելու միջոց է, օրինակ, յուրաքանչյուր տեղադրված պարկն արժի 5-6 դոլար»,- նշեց Խամոյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս ամենը կանխելու համար մինչև հիմա պետության կողմից որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում։ Չկա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն, նախորդ ռազմավարությունն արդեն հին է և ժամանակավրեպ:

«Մենք ունենք նաև այլ խնդիր, որն ուղիղ անդրադարձ է  ունենում մեր միջազգային վարկանիշի վրա, մենք դարձել ենք թմրամիջոցների տարանցիկ երկիր:

Երեկ հայտնի դարձավ, որ Իտալիայում Էկվադորից Հայաստան ուղարկվող 12 մետրանոց կոնտեյների մեջ շուրջ 2.5-3 տոննա «Կոկաին» է հայտնաբերվել․․․ Այսօր արդեն Հայաստանում շուրջ 1 տոննա «Կոկաին» է առգրավվել,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ բացառում է, թե այդքան թմրամիջոցը Հայաստանում էր իրացվելու․․․

Լուրջ կասկածներ կարող են լինել, որ պատվիրատուն ՀՀ-ում է․․․ Բեռը միայն մեքենաներո՞վ պետք է արտահանվեր, թե՞ օդանավերով»,- նշեց  պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։