Կոմիտասի և մուղամի մասին Հանրայինի եթերում արված հայտարարություններն անթույլատրելի են․ երաժշտագետներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է Սուպեր Սաքոն՝ երգիչ Սարգիս Բալասանյանը։

Հանրությունն արդեն երկու օր է՝ ակտիվ քննարկում է նրա աղմկահարույց հայտարարությունը, որը հնչել է Հանրային հեռուստաընկերությամբ։ Ինչո՞ւ է հարկատուների միջոցներից սնվող հեռուստաալիքը նման բովանդակություն տարածում․ այսպիսի հարցադրումով սոցիալական կայքերի որոշ օգտատերեր անգամ պահանջում են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու նրա տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հրաժարականը։

Կոմիտասագետ, երգահան Արթուր Շահնազարյանին զայրացրել է ռեփերի այս հայտարարությունը, մանավանդ, որ այդ ամենը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ։ Կոմիտասագետն այս ամենում միտում է տեսնում․ ասում է՝ իրեն էլ Հանրայինում շատ անգամներ լռեցրել են, երբ ինքը խոսել է Կոմիտասից ու նրա թողած ժառանգությունից։

«Նախ ասեմ, որ այդպիսի բան չկա, հակառակը՝ Կոմիտասը պայքարել է այդ երևույթների դեմ, և ինքը հոդված ունի, որ Պոլսում հայ հարուստները հովանավորում են տիրացուներին, որպեսզի նրանք պատարագը երգեն թրքակերպ ելևէջներով, կլկլոցով, և Կոմիտասն ասում է, որ այդպիսով այլասերում ու այլանդակում են մեր երաժշտությունն ու ժողովրդին»,- նշեց Արթուր Շահնազարյանը։

Լրագրող, երաժշտագետ Արամ Աբրահամյանի խոսքով՝ ռեփերի հայտարարությունը նման է նրան, որ պնդենք, թե, օրինակ, ռուսական պոպը մերն է։

«Ճիշտ նույն ձևով մենք եղել ենք արաբական կամ Օսմանյան կայսրության կազմում, և հայերի վրա, բնականաբար, ազդել է արաբական ու թուրքական երաժշտությունը, բայց դա չի նշանակում, որ դա է մերը։ Գտնվում են հանճարներ, ինչպես, օրինակ, Կոմիտասն է, որոնք կարողանում են զանազանել՝ որն է քոնը, որը՝ ոչ»,- ընդգծում է Արամ Աբրահամյանը։

Նա այս հայտարարության մեջ մեկ այլ խնդիր է տեսնում․ ասում է՝ ռաբիս երգիչը չէր կարող գովերգել դասական կամ ակադեմիական երաժշտությունը։ Հարկատուների գումարներով անճաշակություն քարոզելը հարիր չէ Հանրային հեռուստաընկերության կոչմանը՝ ասում է Աբրահամյանը։

«Խնդիրն այն է, որ ՀԸ-ը չպիտի այդպիսի մարդկանց հյուր կանչի, չպիտի խոսեցնի ու սփռի ամբողջ հանրապետությամբ, ՀԸ-ը հենց նրա համար է, որ հայ մշակույթը, ճաշակը հանրայնացնի»,- կարծում է լրագրող-երաժշտագետը։

Հայաստանի ազգային հերոս, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանի խոսքով՝ Կոմիտասն ապացուցել է, որ հայ ժողովուրդն ունի իր երաժշտությունը, և այդ ամենը հերքելն ու այդ արժեքներից հեռանալը լավ չէ։ Բացի այդ, ըստ նրա, եվրոպացին ավելի շատ է Կոմիտաս լսում և ընդունում, քան հայը։

«Մուղամն ու ռաբիսը մեզ պատիվ չեն բերում, Նարեկացի, Կոմիտաս ունեցող ժողովուրդ ենք, բայց այսօր ինչ են նվագում ու երգում»,- հարցնում է Չեքիջյանը։

Արթուր Շահնազարյանի խոսքով՝ սա արդեն ոչ թե երաժշտագիտական, այլ ազգային անվտանգության հարց է։ Նախանցյալ տարի, ասում է, Հանրայինի եթերում մուղամ է հնչել անգամ վարչապետի ու կաթողիկոսի ամանորյա ուղերձից հետո։ Ըստ կոմիտասագետի՝ կա հոգևոր հայրենիք, որի սահմանը թշնամին վաղուց է հատել և մուղամ է թելադրում մեր ազգին։

«Սա շպիոնություն չի՞․ պախարակել մեր ազգային արժեքները, Կոմիտասին ձեռք առնել պետական ալիքով, հորինել այդպիսի պատմություններ, քարոզել ռաբիսը։ Միտումնավոր մեր երեխաներին ուզում են այլասերել, մենք դպրոցներում երեխաներին սովորեցնում ենք իրենց ինքնության երգերը, հայ երաժշտական լեզուն, իսկ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի նոր սերնդին աղավաղեն»,- ընդգծում է կոմիտասագետը։

Հանրային հեռուստաընկերությունից խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, ասացին՝ դիմեք գրավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Հ․Գ․ Տեսանյութի հրապարակումից ժամեր անց Հանրային հեռուստաընկերությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը, որում ասված է․

«Ըստ ՀՀ օրենսդրության՝ Հանրային հեռարձակողը պարտավոր է «հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը»: Հավատարիմ մնալով մեր օրենսդրական պարտավորություններին՝ Առաջին ալիքը հարթակ է տրամադրում մեր հասարակության տարբեր շերտերին: Սակայն վերջին շրջանում Հանրայինը հաճախ է քննադատության ենթարկվում տարբեր կարծիքներ ունեցող անձանց եթերաժամանակ տրամադրելու համար, մինչդեռ «հանրային» բառը արտահայտում է հենց այդ բազմազանությունը և բազմակարծությունը:

Հեռուստաընկերությունը կտրականապես դեմ է հյուրերի ընտրության խտրական քաղաքականությանը՝ հենվելով տարբեր խմբերի նախապատվությունների և կարծիքների վրա: Մենք մերժում ենք գրաքննության և խոսքի ազատության սահմանփակման փորձերը: Հանրայինի եթերում հեռարձակվող հարցազրույցներն ու հաղորդումները ոչ միայն տեղեկատվական բնույթ են կրում, այլև ներկայացնում են տարբեր անհատների կարծիքներ, և դրանց ցուցադրումը չի նշանակում, որ Հեռուստաընկերությունը կիսում է արտահայտված մտքերը:

Հանրային հետաքրքրություն ներկայացնող անձանց հայացքները կարող են պարունակել վիճելի դրույթներ, ազատ հասարակությունում դրանք կարող են քննարկվել, քննադատվել. դա է պահանջում բազմակարծությունը:

Անդրադառնալով նման մեկնաբանություններ առաջացրած վերջին դեպքին՝ նշենք, որ անձը հրավիրվել է՝ հաշվի առնելով հանրության շրջանակում իր ունեցած լսարանը: Նշենք, որ զրույցի ընթացքում հաղորդավարն ուղիղ տեքստով հերքում է հյուրի արտահայտած կարծիքը Կոմիտասի մասին։

Առաջին ալիքի ծրագրային քաղաքականության կենտրոնում են մեծանուն հայերի՝ այդ թվում և Կոմիտասին նվիրված հաղորդումների, համերգների, ֆիլմաշարերի, ինչպես նաև ամեն տարի անցկացվող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի համերգային հատվածի նկարահանումն ու ցուցադրումը: Միայն վերջին 30 օրվա ընթացքում Հանրայինը ցուցադրել է Կոմիտաս Վարդապետի կյանքի և ժառանգության մասին պատմող 13 ծրագիր:

Հանրայինն ուշադիր հետևում է հանրության կարծիքներին ու հատկապես քննադատություններին և դրանք հաշվի է առնում եթերացանցը կառուցելիս»: