Անտառապահն իր ծանոթներին թույլատրել է ապօրինի ծառահատումներ կատարել՝ պետությանը պատճառելով 3 մլն դրամի վնաս

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ. Ղ.-ն, զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր պաշտոնից բխող լիազորությունները, որի հետևանքով պետությանը հասցվել է 3.228.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ղ.-ն, Լոռու մարզի մի խումբ բնակիչների հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները չխզելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերջիններիս թույլատրել է 2021 թվականի ընթացքում պարբերաբար անարգել մուտք գործել Վահագնիի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածք և առանց թույլտվության կատարել ապօրինի ծառահատումներ: Դրանից հետո հիշյալ անձինք փայտանյութը բեռնել են իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաներն ու ապօրինի դուրս բերել անտառից՝ օգտագործելով ըստ հայեցողության:

Այնուհետև Գ. Ղ.-ն կազմել է անտառախախտման 2 արձանագրություն, համաձայն որի՝ իբրև անհայտ անձի կողմից Վահագնիի անտառպետության իր կողմից սպասարկվող պահաբաժնում կատարվել է ընդհանուր 16 հատ կաղնու ապօրինի հատում: Անտառախախտման հիշյալ արձանագրությունների հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարվել է վնասի հաշվարկ, որի ընթացքում 16 կաղնիներից բացի հայտնաբերվել է ապօրինի հատված ևս 4 ծառ: Ըստ հաշվարկների՝ ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 3.228.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցանքի համար Գ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում Գ. Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: