ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի 2018-ի զեկույցը

Լուրեր

17.03.2026 | 10:29
Վթարային ջրանջատում Քասախ գյուղում
17.03.2026 | 10:15
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
17.03.2026 | 10:04
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
17.03.2026 | 09:46
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
17.03.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.03.2026 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական և իրանական ընկերությունների նկատմամբ՝ կիբերհարձակումների համար
16.03.2026 | 22:53
Ղրիմում փլուզվել է 15-րդ դարի հայկական եկեղեցին, որտեղ պսակադրվել է Հովհաննես Այվազովսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 22:37
Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ Չինաստան այցը հետաձգելու մասին Թրամփի հայտարարության ֆոնին
16.03.2026 | 22:24
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը բաց է
16.03.2026 | 22:11
Թրամփը հայտարարել է, որ նավթի գները կտրուկ կնվազեն «Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո»
16.03.2026 | 22:00
«ՀՀ-ի դեմ դիվերսիա է պլանավորվում, ՖՍԲ-ն պարտադրում է ՌԴ-ում ապրող հայերին՝ ՀՀ գալ և ընտրել ռուսամետներին»․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍՆՅՈՒԹ
16.03.2026 | 21:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.03.2026 | 21:40
Microsoft-ը զգուշացնում է․ ԱԲ-ի շնորհիվ կիբերհարձակումներն ավելի վտանգավոր են դառնում
16.03.2026 | 21:27
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը. Փաշինյան
16.03.2026 | 21:13
ԵԽ Նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ վերջ դնել հայերի նկատմամբ ատելությանն օրենսդրական բարեփոխումներով
Բոլորը

Ամերիկայի ձայն

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի զեկույցը․ 2018 թվականի զեկույցը պետքարտուղար Մայք Փոմփեոն ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփի մասնակցությամբ:

 

Զեկույցում գնահատված 187 երկրների շարքում ամենավատ ցուցանիշներն ունեն Չինսատանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան: Նրանց է այս տարի միացել Միանմարը:

 Մայք Փոմփեոն նշել է, որ Մյանմարի զինված ուժերը եւ զինյալ այլ խմբեր Ռաքհայն նահանգում տեղահանել են հարյուր հազարավոր ռոհինջյա մահմեդականների: Նրանցից շատերին ուղարկել են պարտադիր աշխատանքների, երեխաների մի մասին վերածել զինվորների:

Փոմփեոն, խոսելով Իրանի մասին, ասել է, թե այստեղ շատ ավելի հաճախ պատժվում են թրաֆիքինգից տուժած անձինք, քան մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղվողները:
Զեկույցը ներկայացնելուց հետո անցկացված արարողության ժամանակ նաեւ պատվել են տասը հերոսների, որոնք իրենց գործունեությամբ պայքարել են ընդդեմ այս հանցագործության եւ երբեմն դրա համար զոհաբերել իրենց կյանքը:

Զեկույցում Հայաստանին նվիրված հատվածում ասված է, որ այն լիովին չի իրականացնում թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշները, սակայն այդ ուղղությամբ ներդնում է նշանակալի ջանք: Անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սակայն դրանք լուրջ չեն եւ նկատելիորեն զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին: Հայաստանում, ասված է զեկույցում, մեղադրանքների մեծ մասը կարճվում է փաստերի անբավարար լինելու պատճառաբանությամբ: Խնդիրներից մյուսն այն է, որ տուժածները, այդ թվում’ երեխաները դատարաններում են հայտնվում իրենց թրաֆիքինգի ենթարկածների հետ միաժամանակ:

 

Երեխաներին ծանր աշխատանքի լծելու եւ նրանց նկատմամբ բռնությունների փաստեր են արձանանգրվել երեխաների խնամքի հաստատություններում:

Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որն իրականում նախորդ տարվա, այսինքն մինչեւ թավշյա հեղափոխությունն անցկացված ժամանակաշրջանին է վերաբերում, Հայաստանը դասում է երկրորդ կարգի երկրների շարքին: Առաջին կարգի մեջ են դասված այն երկրները, որտեղ թրաֆիքինգը նվազագույն մակարդակի վրա է, դրա դեմ պայքարը` ամենաբարձր: Հայաստանը 2017 թվականի զեկույցում առաջին տեղում էր: Այս տարի իջել է մեկ սանդղակով: Երկրորդ դասի երկրները նրանք են, որտեղ կառավարությունները թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ պահանջները կատարում են ոչ լիարժեք կերպով, սակայն ներդնում են նշանակալի ջանք այդ ուղղությամբ:

Երկրորդ տեղում հայտնված Հայաստանի հարեւան Վրաստանն առաջին կարգի մեջ է: Ադրբեջանում իրավիճակը նման է Հայաստանին: Այն նույնպես երկրորդ կարգի մեջ է: Երկրորդ կարգի մեջ է նաեւ Թուրքիան: Իրանն ու Ռուսաստանը դասվում են երրորդ կարգում: