Կա վտանգ՝ ՀԱՊԿ-ի դիտորդները ՀՀ գալով՝ Ադրբեջանին կհուշեն՝ որտեղից հարձակվի․ մեծ ռիսկ է այդ դաշինքում մնալը. Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
20.08.2026 | 18:42
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
20.08.2026 | 18:27
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ
20.08.2026 | 18:19
Ուելսցի մրցավարը ռեկորդակիր է դարձել 63-ամյա կարիերայի շնորհիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Փակված համարե՞նք Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» անվան տակ ՀՀ-ին տարածքային պահանջի ներկայացման հարցը։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում, ուր ամփոփվում էր Ալիև-Փաշինյան հանդիպումը, նշված է, թե կողմերը հստակ առաջընթաց են արձանագրել հաղորդակցության, տնտեսական ուղիների բացման հարցում․ «Դիրքորոշումներն այժմ շատ են մոտեցել, հատկապես՝ դեպի Նախիջևան և Նախիջևանի միջոցով երկաթգծի վերագործարկման հարցում։ Հիմա առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարարել են ավարտին հասցնել համաձայնությունը երկաթուղային կապերի բացման եղանակների, անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով»։

ԵԽ ղեկավարն ընդգծել է, որ կողմերը համաձայնել են դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը:

Հավելենք, որ մայիսի 19-ին էլ Մոսկվայում է ծրագրված Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնել։ Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին հարց ուղղեցինք՝ Ադրբեջանը հրաժարվե՞լ է «Զանգեզուր միջանցքի» պահանջից՝ դատելով ԵՄ-ի հայտարարությունից։

«Բրյուսելում հանդիպումները լավ են մեզ համար, քանի որ չեն սպառնում ՀՀ-ին, որ «քեզ լավ պահիր՝ միջանցքը և անկլավները տուր»։ Միշելի խոսքը լավ է ՀՀ-ի համար, եթե Ադրբեջանը կատարի։ Ես վարչապետին ասում եմ՝ ՌԴ-ն կոնֆլիկտի կողմ է, միջնորդ չէ, ինքն Ադրբեջանի հետ է։ Նա Արաքսի երկայնքով պարիսպ էր ուզում կառուցել՝ «միջանցք» դարձնել, ինքը շահ ունի, իսկ Արևմուտքը չեզոք է։ Եթե ՀՀ իշխանությունը սխալվի և գնա Մոսկվայի հանդիպմանը, ո՞վ ասաց, որ Ալիևը նորից չի պահանջի միջանցք։ ԵՄ-ն դեմ է այդ միջանցքին, ինչպես նշեցի՝ ՌԴ-ն կողմ է, շահ ունի, որովհետև ուզում է ինքը վերահսկել»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան