Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը

Լուրեր

20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
20.08.2026 | 18:42
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
20.08.2026 | 18:27
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ
20.08.2026 | 18:19
Ուելսցի մրցավարը ռեկորդակիր է դարձել 63-ամյա կարիերայի շնորհիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.08.2026 | 18:10
Երկաթուղին կվերականգնվի ՀՀ բյուջեի հաշվին // Սերժ Սարգսյանն իր գործերով նիստերին չի մասնակցի․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 18:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Հին Երևան» և Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերը
20.08.2026 | 18:00
Ունենք նոր թեկնածուներ, որոնց անունները չենք ցանկանում տալ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:51
«Լրագրողները շատ են հարցեր տալիս»․ Սամվել Կարապետյանը խնդրեց չմասնակցել դատական նիստերին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի նիստում հարցականի տակ է դրել ձկնաբուծարաններում աճեցվող ձկան որակը՝ նշելով, որ ինքը «վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում»։ Միևնույն ժամանակ, ձկնաբուծական տնտեսություններում արտադրվող ձուկը լայնորեն սպառվում է հանրային սննդի օբյեկտներում և առևտրային ցանցերում։

Factor TV-ն փորձել է պարզել՝ ինչ հաճախականությամբ են վերահսկվում ձկնաբուծարաններն ու դրանց արտադրանքը, ինչ տվյալների կամ ուսումնասիրությունների հիման վրա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման գնահատական տվել, ինչպես նաև՝ արդյոք նրա բարձրացրած խնդիրներից հետո համապատասխան պետական մարմիններին տրվել են հանձնարարականներ և ինչ քայլեր են ձեռնարկվել դրանց լուծման ուղղությամբ։

Վարչապետի գնահատականի հիմքերը՝ առանց կոնկրետ հետազոտությունների

Պարզելու համար, թե փաստացի ինչ ուսումնասիրությունների հիման վրա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրահանգել, որ ձկան որակի հետ կապված խնդիրներ կան, Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Հարցումը վերահասցեագրվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)։

Գերատեսչությունից պատասխանել են, որ Կառավարության նիստում վարչապետը բարձրաձայնել է ձկան ճարպային ավելցուկի մասին՝ նշելով, որ կան բարեխիղճ և անբարեխիղճ տնտեսավարողներ։ ՍԱՏՄ-ն պարզաբանել է, որ ձկների ճարպակալումը ներքին օրգաններում և հյուսվածքներում ճարպի ավելցուկային կուտակումն է, որն առաջանում է անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սխալ կերակրման հետևանքով։

Այդուհանդերձ, պաշտոնական պատասխանում Տեսչական մարմինը չի ներկայացրել որևէ կոնկրետ հետազոտություն, լաբորատոր փորձաքննության արդյունք կամ խնդիրն արձանագրող այլ չափելի տվյալ։

Factor TV-ն նաև հարցրել է՝ վարչապետի բարձրաձայնած խնդիրներից հետո Կառավարությունը կամ լիազոր պետական մարմինները համապատասխան ստուգումներ իրականացրե՞լ են ձկնաբուծական տնտեսություններում՝ ձկան որակը գնահատելու, խնդիրները բացահայտելու կամ վերացնելու նպատակով։

Այստեղ ևս Տեսչական մարմինը չի ներկայացրել տեղեկություն վարչապետի հայտարարությունից հետո նախաձեռնված որևէ առանձին կամ հատուկ ստուգման մասին։ Փոխարենը նկարագրվել են Տեսչական մարմնի տարեկան ծրագրով իրականացվող ընդհանուր ստուգումները, որոնց ընթացքում վերահսկվում են անասնաբուժասանիտարական, հիգիենիկ և այլ պահանջներ։

Օգոստոսի 20-ի ճեպազրույցում Factor TV-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է կառավարության նիստում իր արած հայտարարությունը և հարցրել՝ արդյոք վարչապետը կբարձրաձայներ այդ խնդիրը, եթե Ռուսաստանի կողմից հայկական ձկան արտահանման սահմանափակում չլիներ։ Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ եթե Փաշինյանը նախկինում գիտեր, որ արտադրանքը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին, ապա ինչ քայլեր են ձեռնարկվել խնդիրը լուծելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նա նկատի է ունեցել որակակական, համային հատկանիշերը։

«Չի նշանակում, որ այն, ինչ վաճառվում է, մարդու համար վտանգավոր է։ Որովհետև հարց է հնչում՝ եթե այդպես է, ինչո՞ւ եք թողնում վաճառեն։ Խոսքը համային, որակական հատկանիշների մասին է, և ես նախկինում էլ, հիմա էլ դա նկատի ունեմ։ Իսկ եթե ձեր ասած խնդիրը կա, միանշանակ պետք է կասեցվի դրա վաճառքը։ Այնտեղ, որտեղ նման դեպք է արձանագրվում, այդ որոշումը չկայացնել չենք կարող։ Տեսչական մարմիններն այդ գործառույթներն ունեն և պետք է իրականացնեն»,- պատասխանել է Փաշինյանը։ 

Հատկանշական է, որ Փաշինյանն իր խոսքում կրկին անդրադառնում է ձկան որակական հատկանիշներին, ինչը որոշակի հակասություն է առաջացնում նրա այն պնդման հետ, թե խոսքը մարդու համար վտանգավոր արտադրանքի մասին չէ։ 

103 ստուգումներից 72-ում՝ խնդիր

Ստուգումների քանակից առավել ուշագրավ է դրանց արդյունքը։ Factor TV-ի հաշվարկով՝ 2023-2026 թվականների առաջին կիսամյակի 103 ստուգումներից 72-ում՝ շուրջ 70 տոկոսում, արձանագրվել է առնվազն մեկ խնդիր կամ անհամապատասխանություն։

2023-ին 36 ստուգման գրառումներից 31-ում՝ շուրջ 86 տոկոսում, արձանագրված է խնդիր։ 5-ում խախտումներ չեն արձանագրվել։

2024-ին 31 ստուգումներից խնդիրներ են արձանագրվել 17-ում՝ մոտ 55 տոկոսում։

2025-ին 16-ից՝ 9-ում՝ շուրջ 56 տոկոսում։

2026 թվականի առաջին կիսամյակում պատկերը կրկին ավելի բարձր է՝ 20 ստուգումներից 15-ում՝ 75 տոկոսում, արձանագրված է խախտում կամ անհամապատասխանություն։

Առնվազն 21 ստուգման արդյունքներում նշված է իխտիոպաթոլոգիական՝ ձկան հիվանդությունների ուսումնասիրությանն առնչվող հետազոտությունների իրականացման, փաստաթղթավորման կամ համապատասխան լաբորատորիայի հետ կապված խնդիր։

17-ում խնդիր կա ջրի հիդրոքիմիական հետազոտությունների կամ դրանց վերաբերյալ փաստաթղթերի հետ։

Առնվազն 8 գրառումներում նշվում է լաբորատորիայի, լաբորատոր փորձարկումների կամ լաբորատոր համապատասխանության հետ կապված խնդիր։

2023-ին հիմնական խախտումների առանցքում ընկած է այն, որ փաստաթղթեր չեն եղել իխտիոպաթոլոգիական, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների և անասնահամաճարակային իրավիճակի վերաբերյալ։

2024-ին յոթ ստուգման գրառումներում արձանագրվել է HACCP համակարգի բացակայություն, ընդ որում՝ «Գլոբալ Ֆիշ»-ի մոտ՝ երեք տարբեր ստուգումներում։ HACCP-ը սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ է, որը նախատեսված է արտադրության ընթացքում հնարավոր վտանգները՝ կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական, նախապես հայտնաբերելու և վերահսկելու համար։ 

Հատկանշական է, որ այս տարիների ստուգումների ընթացքում միայն 2025թ․-ին է հայտնաբերվել վտանգավոր սննդամթերք 2025թ․ «Ֆարել Էքսպորտ» ընկերության  ստուգման արդյուքում։

Տեսչական մարմինը հայտնել է, որ արձանագրված խախտումների համար տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  սակայն չի ներկայացրել, թե որ տնտեսությունն ինչ չափով է տուգանվել։

Տնտեսվարողների կողմից խախտումները վերացվել են լիազոր մարմնի սահմանած ժամկետներում։

Երկու տարի՝ առանց որևէ պլանային կամ արտապլանային ստուգման

2021 և 2022 թվականներին ձկնաբուծական տնտեսություններում ոչ պլանային, ոչ արտապլանային ստուգումներ չեն իրականացվել։ Ձկնաբուծարաններում իրականացված ստուգումների մասին տեղեկությունը Factor TV-ին տրամադրել է ՍԱՏՄ-ն։

Պատասխանից պարզվում է, որ տարիների կտրվածքով՝ 2023-ին եղել է 36, 2024-ին՝ 31, 2025-ին՝ 16, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 20 ստուգում։

2023- 2025թթ, և այս տարվա հունվար-հունիսին ձկնաբուծարաններում ընդհանուր իրականացվել են ընդհանուր 103 պլանային և արտապլանային ստուգումներ։

Սակայն միևնույն ձկնաբուծական տնտեսությունը ցուցակում կարող է հանդիպել երկու, երեք կամ նույնիսկ ավելի անգամ։ Տնտեսությունների անվանումների համադրմամբ, 103 ստուգման գրառումները վերաբերում են մոտ 75 տարբեր տնտեսության։

ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցված է 164 ձկնաբուծարան։

2026թ․ առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս որ 164 ձկնաբուծարաններից ստուգվել է ընդամենը 12%-ը։

ՍԱՏՄ ստուգումները կազմակերպվում են ռիսկի վրա հիմնված սկզբունքով։ Օրենքի համաձայն՝ ստուգումների պլանավորման ժամանակ տնտեսվարողի ռիսկը գնահատելիս հաշվի են առնվում ոչ միայն գործունեության ոլորտը, այլև նախկինում արձանագրված խախտումները, դրանց պարբերականությունը և խախտումների վերացմանն ուղղված գործողությունները։ Տնտեսվարողները դասակարգվում են բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերի։

Օրենսդրությամբ սահմանված է նաև ստուգումների առավելագույն հաճախականությունը․ բարձր ռիսկայնության տնտեսվարողները տարին մեկ անգամ, միջին ռիսկայնությանները՝ երեք տարին մեկ, իսկ ցածր ռիսկայնությանները՝ հինգ տարին մեկ։ 

Այս դեպքում սակայն պետք է տարբերակել պլանային և արտապլանային ստուգումները։

Պլանային ստուգումները ներառվում են Տեսչական մարմնի տարեկան ծրագրում։ Այդ ծրագիրը կազմվում է տնտեսվարողների ռիսկայնության հիման վրա։ Օրենքով տարեկան ծրագրում նշվում են ստուգման ենթակա տնտեսվարողները, նրանց վերջին ստուգման ամսաթիվը, ռիսկայնությունը և նախատեսվող ստուգման ժամանակահատվածը։ Տարեկան ծրագրով նախատեսված տնտեսվարողների առնվազն 70 տոկոսը պետք է լինի բարձր ռիսկայնության խմբից։ 

Արտապլանային ստուգումները հիմնականում իրականացվում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց բողոքների, ահազանգերի հիման վրա, ինչպես նաև նախկին խախտումների կատարման ընթացքը ստուգելու համար։

Որքանո՞վ է պետությունը տեսնում ամբողջ ոլորտը

Մի կողմից, ստուգված տնտեսություններում խնդիրները հազվադեպ չեն․103 ստուգման գրառումներից շուրջ 70 տոկոսում առկա է որևէ խախտում կամ անհամապատասխանություն։ Դրանց թվում են նաև հենց այն գործիքներին վերաբերող խնդիրները, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել ձկան առողջությունը՝ իխտիոպաթոլոգիական և ջրի հիդրոքիմիական հետազոտություններ, լաբորատոր վերահսկողություն, անասնահամաճարակային իրավիճակի փաստաթղթավորում։

Մյուս կողմից՝ տրամադրած տվյալներով 2021 և 2022 թվականներին ոլորտում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել։

2026 թվականի առաջին կիսամյակում ստուգումների ցանկում եղել է ընդամենը 20 տնտեսություն՝ գործողների շուրջ 12 տոկոսը, և այդ 20 ստուգումներից 15-ում խախտումներ կամ անհամապատասխանություններ են արձանագրվել։

Այս տվյալների ֆոնին վարչապետի՝ աճեցված ձկան որակի վերաբերյալ հայտարարությունը մեկ այլ հարց էլ է առաջացնում․ եթե ոլորտում խնդիրն այնքան ակնհայտ է, որ կառավարության ղեկավարը հայտարարում է՝ վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, ապա ինչո՞ւ չի կասեցվում այդ ձկան օգտագործումը այլ մարդկանց համար։

Հակասությունն առավել տեսանելի է այն հանգամանքով, որ հենց նույն՝ հուլիսի 30-ի նիստում, երբ բարձրաձայնվել է ձկան որակի խնդիրները, Կառավարությունը որոշեց պետական աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի արդյունագործական ձկնաբուծարաններին։ Ծրագիրը նախատեսում է շուրջ 450 մլն դրամի միանվագ փոխհատուցում՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի միջին ամսական քանակի 20 տոկոսի հաշվարկով։ 

Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից բարձրաձայնում է ոլորտում որակի խնդիրների մասին, իսկ մյուս կողմից հանրային միջոցներով Կառավարությունն աջակցում է նույն ոլորտի արտադրական կայունությանը։

Մարիա Խաչատրյան