Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Նախագահը նշել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների և հեռանկարների նախանշման գործում։ Այդ համատեքստում նախագահն առանձնացրել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք բարդ և դժվարին ժամանակներ, և այդ ընթացքում Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը։ Նաև այդ առումով եմ ցանկանում շնորհակալություն հայտնել Ձեզ և Կանադայի կառավարությանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

«Հանրապետության նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ մեծ ներուժ կա նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման համար։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համատեղ աշխատանքի համար։ Էնդրյու Թըրները նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, և այդ ուղղությամբ պատրաստ է շարունակել իր աջակցությունը։ Նա նաև ընդգծել է Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներում։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Կանադայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը։ Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու այդ ուղղությամբ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է կանադական լավագույն փորձի կիրառումը քաղաքական մշակույթի զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման տեսանկյունից։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Կանադայի միջև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում առկա համագործակցային ներուժի առավել արդյունավետ օգտագործման և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։