Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)` Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է բարձր պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։

Ներկայացնում ենք Անի Ավետիսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:

2008-2012թթ. – Երևանի պետական համալսարան (Արևելագիտության բակալավր):

2010թ. հունիս – 2010թ. սեպտեմբեր – Արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա

2012-2014թթ. – Երևանի պետական համալսարան, Արևելագիտության մագիստրոս, (գերազանցությամբ)

2014թ. օգոստոս – 2015թ. մարտ – Paideia – Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա

2015թ. հունվար – Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ 2015թ. ապրիլ – 2018թ. հունիս – Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա

2019թ. հոկտեմբեր – 2023թ. սեպտեմբեր – Քեմբրիջի համալսարան, Դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2014թ. փետրվար – 2014թ. օգոստոս – «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher)

2019թ. փետրվար – 2019թ. հոկտեմբեր – Բրյուսովի անվան պետական համալսարան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը)

2020թ. մարտ – Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերզի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (Դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով)

2021թ. հոկտեմբեր – 2024թ. հոկտեմբեր – «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist)*(Հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից)

2022թ. հոկտեմբեր – 2023թ. հունիս – Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor),

*(Դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում)

2023թ. հուլիս – Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս*(Դասավանդել է արդի եբրայերեն՝ միջազգային ուսանողների խմբի համար)

2025թ. սեպտեմբեր – 2026թ. մայիս – Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, Հետազոտող (Fellow)

2024թ. հունվար – առ այսօր Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, Հետազոտող-գործընկեր (Research Affiliate)

2024թ. սեպտեմբեր – առ այսօր Սուրբ Էդմունդի քոլեջ, Գիտաշխատող (Research Associate)

2024թ. սեպտեմբեր – առ այսօր Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow)

2025թ. սեպտեմբեր – առ այսօր Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (Համագործակցություն և գործընկերային կապեր), Հոգաբարձուների խորհրդի անդամ,

2026թ. սեպտեմբերից – Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)։