«Ադրբեջանական լվացքատուն»․ ադրբեջանական տնտեսությունից և ժողովրդից գողացված գումարներն օգտագործվել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար

Լուրեր

05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
Բոլորը

Մոտ երկու տարի տևած դատական գործընթացներից հետո Լոնդոնի դատարանը թույլ է տվել հրապարակել Պահպանողական կուսակցության հովանավորի անունը, որի արտասահմանյան ընկերությունները ներգրավված են եղել խոշոր կոռուպցիոն սխեմաների մեջ, գրում է BBC-ն:

Նա իրանական ծագումով բրիտանացի միլիոնատեր, բիզնեսի և բարեգործության ոլորտում ծառայությունների համար Բրիտանական կայսրության շքանշանակիր Ջավադ Մարանդին է։  Ինքը՝ Մարանդին, ում փաստաբանները երկար ժամանակ պայքարել են այս գործով իրենց պաշտպանյալի անանունության իրավունքի համար, կտրականապես հերքում է խախտումները, և որ քրեական գործն անձամբ իրեն է վերաբերում։

Ըստ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության  (NCA)՝ Մարանդիի որոշ արտասահմանյան ակտիվներ առանցքային են եղել փողերի լվացման բարդ սխեմայում, որի կարևոր տարր է եղել Ադրբեջանի ամենահարուստ օլիգարխներից մեկը։

Դեռևս 2022 թվականի հունվարին դատարանը վճռել էր, որ NCA-ն կարող է առգրավել 7 միլիոն դոլար արժողությամբ լոնդոնաբնակ Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքի ակտիվները՝ պատճառաբանելով, որ նրանց բանկային հաշիվներին մուտքագրված գումարներն անօրինական աղբյուրից են։

Հետաքննությունը սկսվել է դեռ 2017 թվականին, երբ լրագրողները բացահայտել են փողերի լվացման մեծ սխեման, որը կոչվում էր «Ադրբեջանական լվացքատուն»։ Այս սխեմայի շրջանակներում ադրբեջանական վերնախավը երկրից դուրս է բերել մոտ 3 միլիարդ դոլարի կանխիկ գումար։

«Ըստ էության, այդ գումարները գողացել են ադրբեջանական տնտեսությունից և ժողովրդից և օգտագործվել մի բուռ մարդկանց անձնական կարիքների համար, սակայն այդ գումարների մի մասը ծախսվել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վրա»,- ասվում է հոդվածում։

Ինչպես պարզվել է NCA -ի հետաքննության ժամանակ, այս էլիտայի ներկայացուցիչներից մեկը ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևն է։

Լոնդոնում նրա ընտանիքի հաշվեհամարներին եկած գումարներն ուղարկվել են Բաքվի «Բակտելեկոմ» ընկերության բանկային հաշիվներից, որը նման է պետական «Ազտելեկոմ» ընկերությանը , սակայն չի ունեցել աշխատող և որևէ նկատելի գործունեություն չի ծավալել։

Ինչպես պարզել է դատարանը, այս հանցավոր սխեմայից ստացված զգալի միջոցները՝ հետքերը ծածկելու համար, փոխանցվել են Գլազգոյում գրանցված կեղծ ընկերությունների երկու հաշիվներին։ Իսկ այնտեղից, ըստ NCA-ի, կանխիկի մի մասը հոսել է Ջավանշիր Ֆեյզիևի և Ջավադ Մարանդիի հետ կապված հաշիվներին։

Փողերի լվացման այս սխեմայում կենտրոնական դեր են խաղացել Avromed ընդհանուր անվանումով ընկերությունները, որոնցից մեկը գրանցվել է Սեյշելյան կղզիներում դեռևս 2005 թվականին, իսկ Մարանդին նշված է որպես դրա հիմնական շահառու:

Սկզբում, երբ դատարանը նոր էր սկսել քննել Ֆեյզիևների ընտանիքի դեմ NCA-ի գործը, Մարանդիի փաստաբանները պահանջել էին դատարանից չհրապարակել իրենց պաշտպանյալի անունն այս առնչությամբ՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմիններն իրենք հետաքրքրված չեն նրանով, և, հետևաբար, գործարարի անունը նշելը կարող է խախտել նրա գաղտնիության իրավունքը և վնաս հասցնել նրա հեղինակությանը:

Այնուամենայնիվ, Լոնդոնում Ֆեյզիևի ակտիվների ձերբակալությունից հետո BBC-ն և լոնդոնյան Evening Standard թերթը հայտարարեցին, որ հանրային շահերից կլինի հայտարարել, որ կոռուպցիոն հետաքննությունը ներառում է նաև Մարանդիի արտասահմանյան ընկերությունները: «Սա քաղաքական ռումբ է», – ասում է Transparency International UK-ի հակակոռուպցիոն հետազոտական խմբի քաղաքականության տնօրեն Դունկան Հեյմսը:

Նախկին լիբերալ-դեմոկրատը համոզված է, որ պահպանողականներն այժմ պարտավոր են պատասխանել մի շարք մտահոգիչ հարցերի։

«Մենք այսօր պարզեցինք, որ մեկը, ով հարյուր հազարավոր նվիրատվություններ է արել բրիտանական քաղաքական կուսակցությանը, ըստ դատավորի, գտնվում է փողերի լվացման խոշոր հետաքննության կենտրոնում: Եվ սա ոչ միայն անհանգստանալու առիթ է, թե որտեղից են հայտնվել այդ գումարները, այլ նաև այն պատճառով, թե որքան հեշտ է քաղաքական կուսակցությունների համար ստանալ այդպիսի գումար առանց դրա աղբյուրի պատշաճ ստուգման»։

Այս առումով Թորի կուսակցության խոսնակը նշել է, որ կուսակցությունը նվիրատվություններ է ընդունում միայն թույլատրված աղբյուրներից, այն է՝ բրիտանական ընտրական ցուցակում ընդգրկված անձանցից կամ Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություններից։

Մարանդին ծնվել է Իրանում, բայց մեծացել և ապրում է Լոնդոնում։ Պահպանողականների հետ նրա կապերը ի հայտ են եկել նրա առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ, որոնք, ըստ Ընտրական հանձնաժողովի, 2014-ից 2020 թվականներին կազմել են մոտ մեկ միլիոն դոլար:

Հավելենք, որ Ֆեյզիևը համարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համախոհներից։ Նա նաև մեծ դերակատարում է ունեցել ԵՄ-ում իր երկրի լոբբինգի ջանքերում։ Ֆեյզիևը երեք անգամ՝ 2010, 2015, 2020 թվականներին ընտրվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ է, փիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի գրողների միության և Մամուլի խորհրդի անդամ։ Պատգամավոր լինելը, սակայն, չի խանգարում Ֆեյզիևին զբաղվել բիզնեսով։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրան է պատկանում նաև «Ավրոմեդ» դեղագործական ընկերությունը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Ֆեյզիևը նաև Ալիևների ընտանիքի թմրաբիզնեսի գլխավոր մենեջերներից է։

Տաթև Ֆռանգյան