Ջրային պարեկային ծառայությունը կներդրվի հոկտեմբերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
Բոլորը

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է  կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ:
«Օրենսդրական փաթեթով անհրաժեշտ նախադրյալներն են ստեղծվում Գեղարքունիքի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սևանա լճի ջրի մակերեւույթին եւ դրա առափնյա հատվածում իրականացնել նոր՝ ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն։ Եվ ըստ այդմ՝ մենք ավելի ֆունդամենտալ լուծումների ճանապարհով ենք գնացել, որպեսզի նաեւ օրենքում ունենանք այս մասնագիտացված ծառայության համար անհրաժեշտ կարգավորումները»,-նշեց Սարգսյանը։

Փոխնախարարի դիտարկմամբ՝ շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ կարող են հարբած վիճակում մոտորանավակներ վարել՝ խախտելով հասարակական կարգը։
«Նման դեպքերի հետեւանքով Սեւանա լճի հատվածում հանգիստը վերածվում է անհանգստության։ Եվ մեր ջրային պարեկներն այս իրավիճակում կկարողանան միջամտել դեպքերին։ Եթե լինեն այնպիսի նավավարման իրավունք ունեցող անձինք, որոնք տվյալ լողամիջոցը կվարեն ոչ սթափ, ոստիկանությունը կկարողանա մեկուսացնել այդ անձին եւ նավը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Բնականաբար, Սեւանա լճի տարածքում միշտ չի կարելի միջամտել զբոսաշրջիկների ու հանգստացողների կյանքին։ Հսկողություն իրականացնելիս պետք է լինի հանցագործության կամ վարչական իրավախախտման կանխման եւ բացահայտման նպատակ, կամ պետք է առկա լինի հանցագործության ու վարչական իրավախախտում կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկած»,- հավելեց Սարգսյանը։
Անդրադառնալով ջրային պարեկային ծառայության ներդրման ընթացքին՝ Արփինե Սարգսյանն ասաց, որ ծառայության պաշտոնական մեկնարկը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին։

«Բայց ամռան ընթացքում մեր դիմորդները կկարողանան պրակտիկա անցնել, հենց Սեւանա լճի տարածքում է լինելու այդ պրակտիկան։ Քանի որ սա ենթադրում է ավելի վտանգավոր ծառայություն, ավելի բարձր պատրաստվածություն, հետեւապես ցամաքային հատվածում որոշակի փորձառություն ունեցող պարեկները պետք է կարողանան լրացուցիչ վերապատրաստման միջոցով ընդգրկվել այս խումբ ծառայության իրականացմանը։ Հետեւաբար, մեր թիրախը եղել են Երեւանի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի մեր պարեկները, որոնք ցամաքային հատվածում, արդեն որոշակի պրակտիկա ունեն»,- նշեց փոխնախարարը։

Նախագիծը հավանության արժանացավ և ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։