ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

«Մամեդովն ու Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանում ներկա իրավիճակը, Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մամեդովը հայտարարել է, թե Հայաստանն, իբր, «խոչընդոտում է խաղաղության գործընթացին վերջին սադրանքներով»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Օլսոնն իր հերթին նշել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և դրա համար խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մշտապես պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջևբանակցություններին։