Բուժական գործն ամենապահանջվածն է․ որոնք են 1 դիմորդով անհրապույր մասնագիտությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Այս տարի հանրապետության բուհերը, ընդհանուր հաշվով, ունեցել են 14,300 դիմորդ, նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է 1304-ով։ Այս տարի դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտություններն են՝ «Բուժական գործը» Երևանի պետական բժշկական համալսարանում՝ 661 դիմորդով, «Կառավարումը» Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ 327 դիմորդով, հաջորդը «Ֆինանսներ» մասնագիտությունն է՝ կրկին Տնտեսագիտականում՝ 325 դիմորդով։

«Իրավագիտությունը» մայր բուհում այս տարի չորրորդ հրապուրիչ մասնագիտությունն է դիմորդների համար՝ 303 դիմորդով։ Հինգերորդ ամենագրավիչ մասնագիտությունը «Տնտեսագիտությունն» է Տնտեսագիտական համալսարանում՝ 276 դիմորդով։

Այս տարի ամենաքիչ հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրերից է Տնտեսագիտական համալսարանի «Բնապահպանություն և բնօգտագործում»-ը՝ ընդամենը 1 դիմորդով։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում «Իսպաներեն և գրականություն», «օլիգոֆրենոմանկավարժություն» կրթական ծրագրերի գծով ևս եղել է ընդամենը 1 դիմորդ։

Ոչ գրավիչ մասնագիտությունների թվում է նաև «Երաժշտական կրթություն» մասնագիտությունը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում․ այն կրկին 1 դիմորդի է հետաքրքրել։ Մեկական դիմորդ է եղել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիա», Երևանի պետհամալսարանի «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունների գծով։

Ինչ վերաբերում է մարզային բուհերին, ապա ուշագրավ է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում այս տարի առհասարակ ոչ մի դիմորդ չի հայտագրվել: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում «Գործիքային կատարողականություն-կլարնետ», «Դիրիժորություն», «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում», «Արվեստաբանություն» կրթական ծրագրերը մնացել են առանց դիմորդի:

Գավառի պետական համալսարանի «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրերի գծով ևս որևէ դիմորդ չի եղել: Որևէ դիմորդի չի հետաքրքրել նաև Գորիսի պետական համալսարանի «Էլեկտրաէներգետիկա» կրթական ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան