Արգենտինայի դեսպանատան օժանդակությամբ Շիրակի մարզում կհիմնվեն փորձացուցադրական տնտեսություններ

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության  պատվիրակությանը՝ դեսպան  Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին փոխդեսպան  Միգել Չիլինգիրյանը, Արգենտինայի  ազգային ծրագրային բանջարեղենի, ծաղիկների և արոմատիկայի համակարգող` գյուղատնտես, ճարտարագետ Կլաուդիո Գալմարինին և ազգային գիտասփյուռ համակարգի մասնագետ Գ.Թ. Լուիս Կաբալյոն` որպես ինստիտուցիոնալ ռեֆերենտ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ Գյուղատնտեսության զարգացման  հիմնադրամի խորհրդատվության տնօրեն Դավիթ Բաբայանը եւ ԳԶՀ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Ջիվան Ասլանյանը։

Հանդիպման նպատակն էր  Շիրակի մարզում հետազոտական, փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև նմանատիպ տնտեսության հիմնման հնարավոր ազդեցությունը գյուղատնտեսական խորհրդատվության արդյունավետության բարձրացման ու ֆերմերների եկամուտների ավելացման վրա: Ի դեպ, հետազոտական կենտրոնի հիմնական շահառուներն են լինելու  ոչ միայն գյուղացիական տնտեսություն վարողները, այլև  Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ֆերմերները, ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ, հնարավորություն կունենան տեսնելու նաև ցուցադրական դաշտեր, համոզվելու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության մեջ, իսկ  ուսանողները տնտեսությունում կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան, կհաղորդակցվեն արտադրության վարման հետ, կամրապնդեն տեսական գիտելիքները  պրակտիկ ու փորձարարական գործունեությամբ:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հույս հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համատեղ ու փոխշահավետ գործունեությունը կշարունակվի, իսկ ծրագիրը, անմիջական համագործակցության արդյունքում կյանքի կոչվելու դեպքում, էականորեն կնպաստի ոլորտի, հատկապես` խորհրդատվական համակարգի զարգացմանը։

Գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյանը կարևորեց Հայաստանում փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը` առանձնահատուկ նշելով տնտեսության մեջ գիտական ու նորարարական մտքի կիրառման անհրաժեշտությունը:

Նշենք, որ հունիսի 25-ին արգենտինական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ազգային Ագրարային Համալսարանում, իսկ հունիսի 26-ին   Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ` հետազոտական  փորձացուցադրական  տնտեսության  հիմնման  հետազոտական աշխատանքները սկսելու նպատակով:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին