«Լիդիան Արմենիա» ընկերությունից հերքում են Ամուլսարի ճանապարհին զբոսաշրջիկների մեքենային հարվածելու մասին տեղեկությունը

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները քիչ առաջ ֆեյսբուք  սոցցանցի միջոցով տարածեցին տեղեկատվություն այն մասին, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները շշերով հարվածել են Դիլիջանի ճանապարհին կայանված զբոսաշրջիկների մեքենաներին և վնասել նրանցից մեկի դիմապակին։ 

Տեղեկությունը ճշտելու համար  Factor.am-ը կապ հաստատեց «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանի հետ, ով նշեց, որ  իրենց ընկերության և հարակից տարածքների բնակիչներն արդեն օրեր շարունակ պայքարում են իրենց իրավունքների համար, որոնց ամեն կերպ խոչընդոտում են Ամուլսարի հանքի ճանապարհը փակած ակտիվիստները։

«Այսօր մեր աշխատակիցները և հարակից տարածքի բնակիչները փակել են Դիլիջան տանող ճանապարհը, նրանք ակտիվիստներից պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, ակցիա իրականացնող ակտիվիստները խոչընդոտում են  մեր ընկերության ազատ  տնտեսական գործունեության իրավունքը, որն արդեն մի քանի օր է՝ ամբողջությամբ սահմանափակված է, իսկ ոստիկանությունը մատնված է անգործության, քանի որ չի իրականացնում գործողություններ՝ ակտիվիստներին տարածքից հեռացնելու համար։ Ես հերքում եմ տեղեկությունը, որ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները շշերով հարվածել և վնասել են Դիլիջանի ճանապարհին կայանված զբոսաշրջիկների մեքենաներից մեկը»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության իրավաբանը։ 

Վերջինիս խոսքով՝ ակտիվիստների գործողություններն, ըստ Քրեական օրենսգրքի երկու հոդվածների, որակվում են հանցագործություն, և, հետևաբար, ըստ նրա, ընկերության անունը հեղինակազրկող ցանկացած գործողություն կստանա համապատասխան իրավական գնահատական, քանի դեռ ոստիկանները չեն կանխում այդ հանցագործություններն ու խուլիգանությունները։ 

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցը նշեց, որ մինչ այս պահը բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներն ուղղորդվում են որոշ ուժերի կողմից և պայքարը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պայքար է․«Այս շարժման շահառուներն անհատներ են, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել շարժումն ուղղորդող անհատներին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների կողմից զբոսաշրջիկների մեքենային հարվածելու մասին ահազանգել էր ակտիվիստ, «Ջերմուկ զարգացման ծրագիր» հասարակական կազմակերպության համակարգող Նարեկ Միրզոյանը։