Հանրային քննարկման է դրվել ժամանակավոր պահելու և կրելու նպատակով մարտական և ծառայողական զենքը պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը

Լուրեր

26.02.2026 | 11:36
Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:33
Ստրանջա․ Անուշ Գրիգորյանը հաղթել է, Բազեյանը, Չալոյանը և Քոչարյանը պարտվել են
26.02.2026 | 11:28
Ժողովիդին ասացի` ոտքի կանգնեք և մեր կառավարությանը հեռացրեք, ես վերջ եմ տալիս ղարաբաղյան շարժմանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը «Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցելու կարգը սահմանելու մասին» նախագիծ է հրապարակել e-draft հարթակում։ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի մարտական և ծառայողական զենքը ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը: Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում ֆիզիկական և իրավաբանական անձինք այսօրվանից մինչև մայիսի 25-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել e-draft.am կայքում:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կառավարությունը նաև որոշել է ներքին գործերի նախարարի տեղակալ – ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում սահմանել ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխանցվող զենքի տեսակները, ձևը, մոդելը:

Ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների պաշտոնատար անձանց զենքը փոխանցելու կարգը հետևյալն է․

1․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է պետական մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով:

2․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է ոստիկանության կողմից:

3․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցվող զենքի տեսակները, ձևը, մոդելը սահմանում է ոստիկանությունը:

4․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցվող զենքի հետ միասին անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել զենքի պարագաներ:

5․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենքը փոխանցվում է պետական մարմինների պաշտոնատար անձի՝ պետական մարմնի ղեկավարին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք:

6․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցումը կազմակերպում է ոստիկանությունը:

7․ Պետական մարմինը պետական մարմնի պաշտոնատար անձի՝ ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցելու դիմումը, նրան պաշտոնի նշանակելու մասին փաստաթղթերի պատճենը և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանքը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն:

8․ Ոստիկանությունը դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում պետական մարմնին փոխանցում է զենք:

9․ Ոստիկանությունը զենքը հանձնում է պետական մարմնի լիազորված ներկայացուցչին՝ հանձնման-ընդունման ակտով, ինչից հետո սահմանված կարգով զենքը հաշվառվում է պետական մարմնում, որից հետո փոխանցվում է պետական մարմնի պաշտոնատար անձին:

10․ Զենքը գործադրելու, ինչպես նաև դրա կորցնելու կամ դրա փչանալու դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձն անհապաղ տեղեկացնում է պետական մարմնի ղեկավարին, այնուհետև սահմանված կարգով տեղեկացվում է Ոստիկանությանը:

11․ Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում պետական մարմինը դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Ոստիկանությանը:

12․ Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում իրեն փոխանցված զենքը պետական մարմնի պաշտոնատար անձն անմիջապես սահմանված կարգով հանձնում է պետական մարմնին:

13․ Պաշտոնավարման ընթացքում պետական մարմնի պաշտոնատար անձի՝ ժամանակավոր պահելու և կրելու իրավունքով փոխանցված զենքից հրաժարվելու ցանկության դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձը դիմում է ներկայացնում պետական մարմնի ղեկավարին, ինչից հետո զենքը սահմանված կարգով հանձնում է պետական մարմին: Պետական մարմինը պետական մարմնի պաշտոնատար անձի՝ զենքից հրաժարվելու դիմումը մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն:

14․ Պետական մարմնում առկա պետական մարմինների պաշտոնատար անձին չամրակցված զենքը հանձնման-ընդունման ակտով հանձնում են ոստիկանություն:

Նշենք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքն իրավունք ունեն ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցելու պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել և կրել՝ ձևակերպելով համապատասխան թույլտվություն՝ ոստիկանության սահմանած կարգով։

Անի Թամրազյան