ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը կանգնեց Պուտինի կողքին՝ ռազմական շքերթին․ ՀՀ-ն կվնասվի՞, թե օգուտներ կստանա

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Աշխարհաքաղաքական զարգացումները կայծակնային արագություն են ստացել։ Մինչ ուկրաինացի զինվորականներն ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգով ռուսական «Կինժալ» գերձայնային հրթիռ էին ոչնչացնում, հակագրոհում զգալի մասով ռուսական հսկողության տակ անցնող Բախմուտ քաղաքը, Մոսկվայի Կարմիր հրապարակում Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներն ընդունեցին ռազմական շքերթը։ Այն ավանդական է, և նվիրված է Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակին։ Բայց, իհարկե, այս տարի համատեքստն այլ է։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ դատապարտեց Մոսկվայի ռազմական շքերթին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը։ Կիևը պնդել է, որ ռազմական հանցագործությունների համար միջազգային արդարադատության կողմից հետախուզվող Պուտինն այդ միջոցառմանը ելույթ ունենալով՝ «արդարացրել է ուկրաինացիների սպանությունը, ուկրաինական քաղաքների և գյուղերի ավերումը, ուկրաինացի երեխաների առևանգումը»։

Շքերթին «պատերազմական հանցագործի հետ նշված օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունն անբարոյական և ոչ բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»՝ նշել է Կիևը։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ գնալ Մոսկվա՝ կանգնել միջինասիական և ռուսական ղեկավարների կողքին՝ այն դեպքում, երբ նրանք աշխարհի զգալի մասի թիրախում են։ Սա համարել պրագմատիկ քաղաքական որոշո՞ւմ, արտաքին քաղաքականության բալանսավորո՞ւմ Հայաստանի իշխանությունների կողմից, թե՞ ռուսական գծին հավատարմություն։ Ինչպիսի՞ հետևանքներ կունենա Փաշինյանի այս քայլը Հայաստանի համար արտաքին քաղաքական ճակատում։

Այս հարցն արդիական է դառնում, մանավանդ, որ առաջիկա օրերին չափազանց էական հանդիպումներ են սպասվում։ Մայիսի 14-ին՝ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրը, պաշտոնական Բրյուսելը կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Դրանից 5 օր անց Մոսկվայում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Եվ, իհարկե, ԵՄ-ն հայտարարել է հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական հանդիպման մասին Մոլդովայում։ Աննախադեպ ձևաչափ է ձևակերպվել՝ Միշելի, Ալիևի, Փաշինյանի, Շոլցի, Մակրոնի մասնակցությամբ։

Factor TV-ի հրավիրած բանավեճին մասնակցում են «Բերդ» ՀԿ անդամ, հանրային գործիչ Արփի Թոփչյանը, Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։