«Աղջկաս ստաժ է պետք եղել, ես իմացել եմ, որ փոխգնդապետ է աշխատում»․ Վլադիմիր Գասպարյան

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր տունը նվեր է ստացել հարազատ մարդկանցից, նաև հարցրել՝ սիրուն տուն է, չէ՞։

«Այդ տունը ինձ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների ու ընտանիքի, ոչ թե ինձ համար: Հետո երբ տղաներն ասել են, որ մնալու են արտասահմանում և չեն վերադառնալու, տունը նվիրել են ինձ, բայց իմ ծրագրերում այս տունը երբեք չի եղել։ Ես այդ ընտանիքի քավորն եմ։ Երբ ժամանակին այդ մարդը Ռուսաստանում իր բիզնեսն էր դնում, իմ կապերի շնորհիվ ես չեմ թողել, որ նրան կրիմինալը նեղություն տա։ Ի դեպ, սիրուն է չէ՞ տունը, ճաշակով է արած, ես միշտ ճաշակով եմ ամեն ինչ անում»,- ասաց Գասպարյանը։

Անդրադառնալով քրեական գործում իր դստեր աշխատանքի չհաճախելու մասին դրվագին՝ նախկին ոստիկանապետն ասաց. «Իմ աղջիկը բարձրագույն կրթություն ունի, իրավաբանականն ավարտել է գերազանցությամբ, ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք: Փեսաս ասաց, որ դատավոր դառնա, դնենք մի տեղ աշխատի, կգնա-կգա, ստաժ կունենա, ես էլ ասացի՝ զբաղվեք։ Ես չեմ ողջունել, որովհետև 4 երեխա է ունեցել, մտածել եմ՝ դեկրետի է գնացել, չեմ էլ հետաքրքրվել։ Ես իմացել եմ, որ աղջիկս փոխգնդապետ է աշխատում, բայց ես չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է, մտածել եմ՝ դեկրետի է գնացել»։

Արփի Հակոբյան