Թուրքիայի հետ սահմանի բացումը ձեռնտու է Հայաստանին. իշխանական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի և պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանի մամուլի ասուլիսը:

Կա՞ պայմանավորվածություն կողմերի միջև՝ մինչև ամռան սկիզբ բացելու հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժման կոչից հետո արդյոք պայմանավորվածությունները չե՞ն չեղարկվել: Այս հարցերին ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ պայմանավորվածությունների չեղարկման մասով տեղեկություն չունի:

«Եթե Հայաստանին ձեռք չտա հայ-թուրքական սահմանի բացումը ու դա ձեռք տա միայն Թուրքիային, Թուրքիան կբացի այդ սահմանը 5 վայրկյանում, որովհետև Հայաստանը չի փակել հայ-թուրքական սահմանը, Հայաստանը սահմանը միշտ բաց է պահել, սահմանը փակել է Թուրքիան, որովհետև դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է ու դրա մասին իրենք երբեք չեն թաքցրել ու դրանով իրենք աջակցում են Ադրբեջանին», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ այն նարատիվը, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է։

պապոյանի դիտարկմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի համար տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալակա վիճակի էական բարելավման։

«Բնականաբար, Թուրքիան, որպեզի ղարաբաղյան հարցում աջակցի Ադրբեջանին, հայ-թուրքական սահմանը երկար տարիներ փակ է պահել ու այսօր էլ, եթե Թուրքիան իմանար, որ սահմանի բացումը Հայաստանի համար վնաս է լինելու, կբացեր։
Սա ջախջախում է այն թեզը, որ հայկական քաղաքական դաշտում «վայ քաղաքագետներ» ու «վայ տնտեսագետներ» անընդհատ առաջ են տարել», – ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ այդ թեզը հիմարություն է։

Պատգամավորի խոսքով՝ առանց նախապայամանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի օրակարգային հարցն է ու դրանից չեն շեղվում․ «Դա նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։