4-րդ կարգի վթարային շենքերը հնարավոր է՝ երկրաշարժից փլվեն․ գնման վկայականներ ենք տալու․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիներից ստացել ենք երկու տիպի դժգոհություններ»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը՝ զեկուցելով Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ կատարած աշխատանքները:

Առաջին՝ դժգոհել են բնակարաններ ձեռք բերելու հետ կապված, թե գումար ստանալուց հետո ինչպե՞ս կարող են բնակարան գնել և դժգոհություններ են եղել քառակուսի մետրերի հաշվարկի տրամաբանության վերաբերյալ,- նշեց Մաչյանը։
Նա նաև հայտնեց, որ հանդիպել է կառուցապատողների հետ և պարզել, որ բնակիչներին տրամադրվող գումարով կարող են բնակարան հատկացնել:

«1 ք/մ-ի համար 402 հազար դրամ ենք տալիս: Իհարկե, Երևան քաղաքի կենտրոնում բնակարան չես գնի այդ գնով, բայց 402 հազար դրամ 1ք/մ-ի համար Երևանում հնարավոր է բնակարան գնել և կարծում եմ այն բավականին ռացիոնալ թիվ է»,-արձագանքեց խորհրդակցությունն անցկացնող քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Մաչյանը հայտնեց, որ հանրակացարանային շենքեր են և այնտեղ բնակարանները 18-30 ք/մ է բայց պայմանավորվել են, որ ավել ք/մ-ներ են հաշվարկելու և տալու:

«Մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը պոտենցյալ երկրաշարժից կարող է փլվել: մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունն այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու հարցում, չնայած այդտեղ ուղիղ պարտավորություն Երևանի քաղաքապետարանը չունի, բայց գիտակցելով, հասկանալով վտանգը, քաղաքացիների անվտանգության խնդիրը, գնում ենք լուծման, և Երևան քաղաքը բնակիչներին գնման վկայականներ է տալիս:

Խնդրում եմ համապատասխան վերաբերմունք ունենալ նաև Երևանի քաղաքապետարանի նկատմամբ, որովհետև, մենք, կոպիտ ասած, միայնակ փրկողի դերում չենք կարող լինել, պետք է լինի համագործակցություն»,-նշեց Ավինյանը:

«Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ։ Երբ գործողություն է արվում 4-րդ աստիճանի վթարային շենքերի քաղաքացիների խնդիրների լուծման համար, այն չպետք է ընկալվի, որ լոտո են շահել, չնայած՝ շահել են, բայց էդ էլ չափի մեջ»,- ընդգծեց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։