14 տարի Ենգիբարյանի արձանը թողել եմ շենքի պահակի մոտ. ապաքաղաքական զրույց Լևոն Թոքմաջյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը: Նրա կարծիքով՝ որևէ մարդու կերպարը կերտելիս պետք է խորանալ նրա ներաշխարհի մեջ, հասկանալ նրա ինտելեկտի խորությունը: Որպես օրինակ՝ քանդակագործը բերում է լիբանանցի գրող և փիլիսոփա Ջեբրան Հալիլ Ջեբրանի կիսանդրու վրա աշխատանքը, որը զուգորդվել է այդ հեղինակի ստեղծագործության ուսումնասիրությամբ:

Լևոն Թոքմաջյանը հիշում է, որ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը սկզբնական շրջանում դժգոհ էր իր աշխատանքից, բայց քանդակագործը պատկերել էր երգչուհու այն կերպարը, որի հոգին էր ցանկանում տեսնել:

Թոքմաջյանը, որն ավարտել է նաև Երևանի պետական կոնսերվատորիան, խոսում է այն նշանակության մասին, որն իր կյանքում ունեցել է երաժշտությունը: Այդ արվեստն օգնում է վարպետին ստեղծագործության մեջ հասնել ներդաշնակության:

Ո՞ր արձանը Հանրապետության հրապարակում պետք է զբաղեցնի Լենինի արձանի տեղը: Լևոն Թոքմաջյանը կարծում է, որ դա չպիտի լինի որևէ կոնկրետ պատմական անձ, քանի որ պատմության ընթացքում այդ անձերի հանդեպ վերաբերմունքը փոխվում է: Դա կարող է լինել մի ընդհանրական կերպար, որի նախագիծը քանդակագործն առաջարկել է ժամանակին այդ առիթով կազմակերպված մրցույթին:

Հաղորդման հյուրը ցավով հիշում է, որ նախագահական նստավայրի մոտ կանգնեցված Նոյ նահապետի և Տիգրան Մեծի՝ իր կերտած արձանները տեղափոխել են նույն շենքի բակը և առայսօր հայտնի չեն դրա պատճառները:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան