Քաղհասարակությունը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան ջանքերով հետապնդումների ենթարկվող «Շարժում» նախաձեռնության

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ի սատարում Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից դատական հետապնդումների ենթարկվող «Շարժում» նախաձեռնության։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ս․թ․ մայիսի 11-ին, առավոտյան 09:30-ին, փարիզյան Նանթեր արվարձանի դատարանում կայանալու է Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան՝ «Շարժումի» դեմ ներկայացված զրպարտության հայցի քննության առաջին դատական նիստը։

Ադրբեջանական դեսպանատունը «Շարժումին» մեղադրում է Ալիևի բռնապետության շահերը Ֆրանսիայում սպասարկող անձանց մասին սոցցանցերում հրապարակումներ անելու մեջ` որակելով դրանք որպես զրպարտություն։ Նախաձեռնությունից պահանջում են հրապարակումների հեռացում և վնասի ու ծախսերի փոխհատուցում 16.000 եվրոյի չափով։

«Շարժումի» հրապարակումները, ըստ տարածած մամլո հաղորդագրության, հիմնված են հրապարակված, ստուգելի աղբյուրների վրա՝ նպատակ ունենալով հանրության լայն շրջանակներին տեղեկացնել ադրբեջանական ազդեցության ցանցերի մասին։

«Շարժումը» ոչ կուսակցական ֆրանսահայ ակտիվիստների քաղաքացիական նախաձեռնություն է, որը տարիներ շարունակ Ֆրանսիայում զբաղվում է Հայաստանի և Արցախի խնդիրների բարձրաձայնմամբ, ինչպես նաև՝ 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց և համայնքների հետևողական աջակցությամբ։

Դատական հետապնդումների ենթարկելով «Շարժումին» ու նրա առանձին անդամներին՝ Ադրբեջանն այսպիսով փորձում է Ֆրանսիայի արդարադատության գործիքակազմի միջոցով լռեցնել ադրբեջանական ռեժիմին ուղղված քննադատությունն ու թուլացնել արտերկրում հայկական ձայնի ազդեցությունը: Նման քայլերով Ադրբեջանն իր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով փորձում է Ալիևի հակահայ ռասիստական քաղաքականությունը արտահանել Եվրոպա:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղհասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, սա գնահատում ենք որպես խոսքի ազատության և մարդու այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումներով հայտնի ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական նախաձեռնության նկատմամբ ճնշումների գործադրում:

Մենք դատապարտում ենք մեր հայրենակիցների նկատմամբ գործադրվող այս հետապնդումն ու սատարում «Շարժումին»` ադրբեջանական բռնապետության հանցագործությունների ու կոռուպցիոն գործարքների բացահայտման պայքարում։

Հայտարարությանը կարող են միանալ մեր դիրքորոշումը կիսող բոլոր համակիրները»:

«Շարժումի» պաշտոնական կայքը․ www.charjoum.org

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Երեւանի մամուլի ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ