«Վագներ»-ի ղեկավար Պրիգոժինը գոռալով ու հայհոյելով դիմել է Շոյգուին

Լուրեր

26.02.2026 | 15:41
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
26.02.2026 | 15:30
Պետական մարմինը չի կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամի շրջանակներում հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:19
Ձեզ մոտ ամեն ինչ հանգի՞ստ է անձնագրերի հետ կապված. Մհեր Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:15
Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որտեղ տասնյակ դիերի ֆոնին բողոքում է սպառազինության պակասից ու գոռալով ու հայհոյանքներով դիմում է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին՝ զենք պահանջելով։ Տեսանյութը հրապարակվել է Պրիգոժինի տելեգրամ ալիքում։

«Ահա «Վագների» այս տղաները, որոնք զոհվել են այսօր։ Արյունը դեռ թարմ է։ Նկարի՛ր բոլորին։ Նրանք (,,,), ովքեր մեզ սպառազինություն չեն տալիս, (,,,) դժոխքում նրանց փորոտիքն են խժռելու։ Մենք 70%-ով սպառազինության պակաս ունենք։ Շոյգո՛ւ, Գերասիմո՛վ, ուր է (,,,) սպառազինությունը։ (,,,)Կարծում եք, որ դո՞ւք եք այս կյանքի տերերն ու իրավունք ունեք տնօրինել նրանց կյանքը։(,,,) Նրանք այստեղ են եկել կամավոր ու մեռնում են այն բանի համար, որ դուք ճարպակալեք ձեր կարմիր փայտից կաբինետներում»,- տեսանյութում գոռում է Պրիգոժինը։

Հավելենք, որ ապրիլի 29-ին Պրիգոժինը սպառնացել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որ իր մարտիկները կլքեն Բախմուտի իրենց դիրքերը, եթե զինամթերք չստանան։ Պրիգոժինի խոսքով՝ այժմ իրենք իրենց առկա կարիքներից ստանում են հիմնական հրետանային զինամթերքի 20-25%-ից ոչ ավելին։