«Պատերազմի օրերին հայ լրագրողներին արգելված էր առաջնագիծ գնալ, իսկ Wargonzo-ն ուղիղ եթեր էր տալիս,ինչո՞ւ». ՊՈԱԿ նախկին ղեկավարի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մեր երկրի համար ամենակարևոր մարտահրավերներից մեկը ապատեղեկատվությունն է, որի դեմ պայքարը պետք է լինի ոչ միայն պետության գործառույթը․ ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է մղվի պետության, մասնավոր սեկտորի և մեդիայի համագործակցությամբ։ Այս մասին «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովի ընթացքում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Լիլիթ Մինասյանը։

«Ճգնաժամային իրավիճակներում ապատեղեկատվության հոսքերի աղբյուրները երկրի սահմաններից դուրս են գտնվում։ Արտաքին ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարելու համար միասնական ջանքեր պետք է ներդրվեն։

Պատերազմից հետո հասկացել ենք, որ առկա է հակաճգնաժամյին կառավարման բացակայություն, պետական գերատեսչությունները գրեթե չունեին հակաճգնաժամային կառավարման մեթոդներ։ Պետության ամենամեծ թերությունը դանդաղկոտությունն է, մշակված ռազմավարություններն իմպլեմենտացնելը բարդ է, որի պատճառներից մեկը մասնագետների բացակայութնունն է կամ ոչ պրոֆեսիոնալիզմը» ,- նշեց Միանսյանը՝ հավելելով, որ ճգնաժամային իրավիճակներում պետություն – մեդիա համագործակցությունը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի և ավելի փակ։

Անդրադառնալով Ռազմական դրության մասին օրենքի նախագծին, Մինասյանը նշեց, որ այն մշակվել է Անվտանգության խորհրդի կողմից, որի համաձայն՝ հնարավոր է ինտերնետի սահմանափակումներ լինեն ռազմական դրության ժամանակ։ Պատգամավորը հայտնեց, որ ընդդիմացել է այդ սահմանափակմանը, սակայն համոզվել է, որ սահմանափակումներն օգնում են, որ ապատեղեկատվության հոսքերը քիչ լինեն։

Մինասյանի խոսքով՝ բերվել են փաստեր, որ ընդամենը մեկ հրապարակման պատճառով հնարավոր է եղել ադրբեջանական զինուժի կողմից տարածքի գրավում իրականացնել և մարդկային կորուստներ պատճառել․ «Պատերազմի ընթացքում գործում էին տելեգրամյան ալիքներ, որոնք տարածում էին շատ բաց տեղեկատվություն և որոնք տիրաժավորվում էին որոշ մեդիաների և քաղաքացիների կողմից։ Օրինակ՝ տարածվեց տեսանյութ ադրբեջանցի զինծառայողին տանջելու մասին, և դրա հետևանքով քրեական գործ հարուցվեց միջազգային դատարանում»։

«Մեր պետությունը դասեր է քաղել դրանից»,- այսպես արձագանքեց ՊՈԱԿ նախկին ղեկավարը՝ անդրադառնալով Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանի դիտարկմանը, որ դեռ 2020թ․ հուլիսյան մարտերի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին հայ լրագրողներին արգելված էր առաջնագիծ գնալ, իսկ Wargonzo-ն և այլ բլոգերներ ուղիղ եթեր էին տալիս առաջնագծից։

Նշենք, որ «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովն այսօր կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը։ Այն անցկացվում է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Համաժողովի նպատակն է երկխոսություն ծավալել միջազգային և հայաստանյան հեղինակավոր փորձագետների, ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։