Տեղեկատվության ազատության մասին օրենքում այդ լրացումը «կատաստրոֆիկ» հետևանքներ է ունենալու. Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ կայացավ «Պայքար Հապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովը, որի նպատակն է երկխոսություն ծավալել միջազգային և հայաստանյան հեղինակավոր փորձագետների, ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում։

«Խոսքի ազատությունը բոլոր այլ իրավունքների իրացման հիմանական պայմանն ու շարժիչ ուժն է»․ ՄԱԿ-ն այս տարի այս կարգախոսն էր ընտրել Ազատ մամուլի միջազգային տոնի համար։ Այս մասին համաժողովի ընթացքում հիշեցրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Բանախոսի դիտարկմամբ՝ երբ ապատեղեկատվությունը լայն մասշատաբներ է ունենում, երբ խոսքի ազատությունը ևս խաթարվում է, այդ դեպքում հասարակության տեղեկցվածության կամ իրազեկված լինելու մակարդակն իջնում է։

Մելիքյանի խոսքով՝ կատարված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում բնակչության միայն 2 տոկոսն է վստահում լրատվամիջոցներին, ինչն աղետալի ցուցանիշ է, և պետք է լուրջ ահազանգ լինի բոլոր լրատվամիջոցների համար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հայտնեց, որ շարունակվում են արձանագրվել տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ են․ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 49 այդպիսի դեպք՝ անհիմն մերժումներով, որ իբրև թե պետական գաղտնիք են պարունակում։

«Լրատվամիջոցների հարցումներին արձագանքում են 30 օր հետո, և պատասխանում են, թե պետական գաղտնիք է։ Այսպիսի պայմաններում, երբ օրենսդրական բազա է ստեղծվում մերժումների համար, լրագրողների աշխատանքը դժվարանում է․ Տեղեկատվության ազատության մասին օրենքում պետական գաղտնիքի մասին այդ լրացումը «կատաստրոֆիկ» հետևանքներ է ունենալու։ Թեև պետական գաղտնիք եզրույթի սահմանումը կա, բայց դա այնքան ընդհանրական է, որ ցանկացած պաշտոնյա կարող է դա ցանկացած ձևով մեկնաբանել»,- նշեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։