«Ինչքան էլ փող տան, ոստիկան չեմ դառնա». համազգեստի արժեզրկման պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
Բոլորը

Ոստիկան դառնալն այսուհետ ավելի գրավիչ կլինի․ Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել՝ առաջարկելով ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանակում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվա­­­­ծու­թյունը՝ այն համալրելով բանիմաց կադրերով։

«Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող Դատախազությունը, ժամանակակից, շարժունակ և արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը»,- նշվում է նախագծում։

Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված հիմնավորման համաձայն՝ ոստիկանությունը որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրելու, կադրերի արտա­հոսքը համակարգից կան­խելու, ոստիկանության ծառայողների հա­մար լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ նա­խա­տեսելու նպատակով նախաձեռնվել է ներդնել ՀՀ ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ: Համակարգում բարեփոխումներ կատարելուն զուգահեռ, սակայն, հանրության զգալի հատվածն այդքան էլ գոհ չէ ուժային կառույցի աշխատանքից։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը նախկինում եղել է Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի կազմում, նկատում է՝ նախագծի գաղափարը լավն է, եթե դրանով կարողանան վատ կադրերին հեռացնել համակարգից։

Առաջարկվող փոփոխությունը, սակայն, ոստիկանության բոլոր ծառայողների համար տարբեր հավելավճարներ է սահմանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը բաժանվում են զինվորական պաշտոնների խմբերի` ըստ խմբային համարակալման և զինվորական կոչումների։ Այսպես, օրինակ, ՆԳՆ ոստիկանության զորքերի գնդապետը կստանա 550 հազար դրամի չափով հավելավճար, փոխգնդապետը՝ 450 հազար, իսկ ավելի ցածր կոչում ունեցող ծառայողները, այս դեպքում՝ սերժանտները և շարքայինները, կստանան 200-ական հազար դրամ հավելավճար։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն աշխատավարձի բարձրացման այս հնարավորությանը զուգահեռ՝ հիշեցնում է ընդամենը օրեր առաջ «Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանական անօրինական և բռնի գործողությունների մասին։

Ներքին գործերի նախարարությունն ակնկալում է, նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությունում կբարձրացվեն ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվա­­­­ծու­թյունը։ FactorTV-ն հարցում է անցկացրել հանրության շրջանում, փորձելով հասկանալ՝ արդյո՞ք բարձր աշխատավարձը խթան է ոստիկանական համակարգում աշխատանքի անցնելու համար։

Դանիել Իոաննիսյանը հատկապես երիտասարդների շրջանում ոստիկանի մասնագիտության հետ կապված այս հակատրամադրվածությունը պայմանավորում է ոչ միայն ձևավորված հանրային կարծրատիպի, այլև հենց ուժային կառույցի հետ։

Ոստիկանության բարեփոխումներին զուգահեռ՝ ոստիկանական բաժիններում խոշտանգման և վատ վերաբերմունքի մասին ահազանգերը շարունակվում են։ Իսկ բարեփոխումների համակարգող խորհրդի անդամների մեծ մասը, որի կազմում էին նաև Դանիել Իոաննիսյանը և Ժաննա Ալեքսանյանը, դեռևս այս տարվա սկզբին դադարեցրել են աշխատանքը խորհրդում՝ պատճառաբանելով, որ գործընթացն ակտիվորեն դիմադրության է արժանանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետի, այժմ՝ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան