Քննիչ հանձնաժողովն ի վիճակի չէ խնդիրներ պարզաբանելու և հարցերին պատասխանելու. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
Բոլորը

Ազգային ժողովում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկմանն ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, թե ընդդիմությունը ինչ էր առաջարկում և ինչու չէր համաձայնվում այս ձևաչափով աշխատանքի կատարմանը։

«Պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը ներառում է պետության և հասարակության կյանքի բոլոր ոլորտները՝ պետական կառավարումից մինչև տեղական ինքնակառավարում, երկրի ներքին ու արտաքին անվտանգությունից և պաշտպանությունից մինչև հումանիտար և մարդու իրավունքների հարցեր, արտաքին երկկողմ և բազմակողմ հարաբերություններ, որոնք երկրի պետականության, անվտանգության հիմնասյուները պետք է հանդիսանան։

Մեր գնահատմամբ, այն ժամանակ ինչպես հրապարակել ենք, հիմա էլ հաստատվում է՝ այս հանձնաժողովն ի վիճակի չէ այս խնդիրները պարզաբանել, պատասխաններ տալ»,- նշեց Մինասյանը։

Մինասյանը, ներկայացնելով հիմնավորումներ, հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարացնելուն։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենք շրջանառության մեջ էին դրել օրենքի նախագիծ, որը չի արժանացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական վերաբերմունքին, մինչդեռ այս նախագծով առաջարկվում էր իսկապես անկախ պետական մարմնի ստեղծումը՝ զերծ քաղաքական աղմուկից, պրոֆեսիոնալ մակարդակով քննություն իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։