Հայտնի է՝ որ երկրում կարիերան կշարունակի Էրիկ Իսրայելյանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

19-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել կանադական Eye Of The Tiger կազմակերպության հետ. գրում է armsport-ը։

«Հայտնի սիրողական բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը որոշել է պրոֆեսիոնալ դառնալ Eye of the Tiger Management-ի հետ:

19-ամյա հայ մարզիկը, որը մենամարտելու է կամ 59 կգ կամ 61 կգ քաշային կարգում, պետք է Մոնրեալ ժամանի մայիսին՝ հույսով, որ կարող է իր դեբյուտը նշել կանադական կազմակերպության հունիսի 1-ին կայանալիք շոուում: Նրան կմարզի Ջեսի Ռոս Թոմփսոնը (նույն մարզիչը, որը մարզում է ծանրքաշային Սայմոն Քինին) Մարկ Ռեմզիի գլխավորությամբ։ Միտքն այն է, որ հետագայում Իսրայելյանը մշտապես տեղափոխվի Մոնրեալ»,- այս մասին գրում է RingTV-ն։

Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանն  իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել՝ դժգոհություն հայտնելով որպես բռնցքամարտիկ պետության աջակցության բացակայությւոնից։ Իսրայելյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։ «Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար։ Միշտ ուզել եմ իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես ել եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ասզգի չեմպիոնի հանդեպ»,- իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր բռնցքամարտիկը։

Factor.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ իր դժգոհույթունը Բռնցքամարտի Ֆեդերացիային է վերաբերում։ «13 տարվա դադարից հետո Հայաստանն ունեցավ աշխարհի չեմպիոն։ Օդանավակայանում ինձ ոչ ոք չեկավ դիմավորելու՝ բացի իմ բարեկամներից, հարազատներից, ընկերներից, մարզչից։ Կա Ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Մինչ օրս ոչ շնորհավորել են, ոչ կանչել են իրենց մոտ»,- դժգոհել էր Իսրայելյանը։