Ոստիկան դառնալու գրավչությունն ավելացնելու համար ՆԳՆ-ն առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանակում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվա­­­­ծու­թյունը՝ այն համալրելով բանիմաց կադրերով։

Մասնավորապես, ըստ ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված հիմնավորման, ոստիկանությունը որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրելու, կադրերի արտա­հոսքը համակարգից կան­խելու, ոստիկանության ծառայողների հա­մար լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ նա­խա­տեսելու նպատակով նախաձեռնվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատ­արելու մասին» օրենք­ների ընդու­նումը, որոնցով նախատեսվում է ներդնել ՀՀ ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ:

«Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ և արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը»,- առաջարկվող փոփոխությունը հիմնավորում է ուժային կառույցը։

Փոփոխությունը, սակայն, ոստիկանության բոլոր ծառայողների համար տարբեր հավելավճարներ է սահմանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը բաժանվում են զինվորական պաշտոնների խմբերի` ըստ խմբային համարակալման և զինվորական կոչումների։ Այսպես, օրինակ, ՆԳՆ ոստիկանության զորքերի գնդապետը կստանա 550 հազար դրամի չափով հավելավճար, փոխգնդապետը՝ 450 հազար, իսկ ավելի ցածր կոչում ունեցող ծառայողները, այս դեպքում՝ սերժանտները և շարքայինները, կստանան 200-ական հազար դրամ հավելավճար։

Մի փոքր ավելի ցածր «նիշեր» են սահմանվել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության համար․ այստեղ ամենաբարձր պաշտոն ունեցողը՝ գնդապետը, կստանա 420 հազար դրամ, ենթասպաները և սերժանտները՝ 230 հազար։

Նախագծի ընդունմամբ, սակայն, պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք այս պահին գտնվում են ճշգրտման փուլում։ Թե բյուջեին որքան կարժենան առաջարկվող հավելավճարները, դեռևս անորոշ է։

Ներքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությունում կբարձրացվեն ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվա­­­­ծու­թյունը, ինչի արդյունքում էլ համակարգը կհա­մալրվի բանիմաց կադրերով, ինչ­պես նաև կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից։

Ռոզա Վարդանյան