Միրզոյանն ու Բայրամովը բանակցում են Վաշինգտոնում. քաղաքագետների կանխատեսումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Վաշինգտոնում այսօր սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Պաշտոնական Երևանը հայտնում է, որ նախատեսված է անցկացնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախ առանձին հանդիպումներ կունենան Էնթոնի Բլինքենի հետ։ Ամերիկյան կողմի միջնորդությամբ վերջին բանակցությունները տեղի են ունեցել փետրվարին Մյունխենում երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հետ բանակցություններում կան հիմնարար խնդիրներ, որոնք շարունակում են մնալ չլուծված, միևնույն է, վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ միջազգային լրատվամիջոցները գրում են՝ այնտեղ փորձ է արվելու հասնել տարաձայնությունների հաղթահարմանը և խաղաղության ճանապարհային քարտեզի մշակմանը։

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի ֆոնին քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը  շեշտում է՝ առավել կարևորում է հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

Նախարարների հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման առնչությամբ։ Նա նաև ընդգծել է՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խարխլում է խաղաղության գործընթացում վստահություն կառուցելու ջանքերը, և շեշտել Լաչինի միջանցքը հնարավորինս սեղմ ժամկետում առևտրային ու մասնավոր փոխադրումների համար վերաբացելու կարևորությունը։

Պետքարտուղար Բլինքենը վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Թեև նախարարների հանդիպումը վաղուց էր նախապատրաստվում, այդուհանդերձ, Տիգրան Գրիգորյանի համոզմամբ, Լաչինում ստեղծված իրավիճակը չի նպաստի, որ այն անցնի կառուցողական մթնոլորտում։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը, ապա, ըստ քաղաքագետի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի իր դիրքորոշումներից։

Նիկոլ Փաշինյանը հայկական կողմի կարմիր գիծ է համարում Հայաստանը՝ 29,800  քառակուսի կիլոմետր տարածքով․ սա հաշվի առնելով՝ հնարավո՞ր է, արդյոք, որ ինչ-որ փուլում հայկական կողմը փոխի մոտեցումները։ Տիգրան Գրիգորյանը նման սցենարը չի բացառում։

Վաշինգտոնյան հանդիպումը, ընդհանուր առմամբ, միտված է հնարավոր էսկալացիաները բացառելուն։ Եթե չստացվի որոշակի պայմանավորվածությունների  հասնել, ապա մոտ ապագայում հայկական կողմին նոր էսկալացիա կպարտադրվի՝ համոզված է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, առանց հստակ ժամկետ նշելու, մի քանի օր առաջ հայտնել էր, թե Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման համաձայնություն արդեն կա։ Այս տեղեկությունը հայկական կողմը չէր հերքել։ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ կան հանդիպումների առաջարկներ, նաև՝ պայմանավորվածություններ, իսկ ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան