Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
Քաղաքականություն
05.11.2024 | 11:28Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սրբուհի ԳԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասված է հրամանագրում։