Դին Լիրենը դարձավ աշխարհի 17-րդ չեմպիոնը
Չինացի Դին Լիրենը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նա թայ-բրեյքի չորրորդ պարտիայում սևերով 68-րդ քայլին պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն և առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։
Դին Լիրենը դարձավ աշխարհի 17-րդ չեմպիոնը։
Դասական 14 պարտիաներից հետո հաշիվը 7:7 էր։ Դիմակայությունը շարունակվեց թայ-բրեյքում։ Արագ շախմատի առաջին երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, չորրորդ պարտիայում սև խաղաքարերով հաղթեց Դին Լիրենը՝ 2,5-1,5։